Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2012 18:59
Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանց ավանդների 2012 թվականի առաջին կիսամյակում աճել են 16.5 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալները 2012 թվականի առաջին կիսամյակում աճել են մոտ 16.5%, բնախորդ տարվա առաջին կիսամյակի 15.5%-ի համեմատ: Միայն երկրորդ եռամսյակում ավանդներն աճել են 9%, առաջին եռամսյակի 6.8%-ի համեմատ և 2011-ի երկրորդ եռամսյակի 7.9%-ի համեմատ: Տարեկան կտրվածքով աճը կազմել է 38.3%, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 35.5%-ի համեմատ, հունիսի 30-ին կազմելով 650.5 մլրդ.դրամ կամ 1.6 մլրդ.դոլար:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2009 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ այս ցուցանիշն աճել է ավելի քան 2 անգամ, ինչը պայմնավորված է 2009 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած` դրամի 22% արժեզրկումով: Ընդ որում, տարեկան կտրվածքով ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալներն աճեցին 44.8%, ցպահանջ ավանդները` 18.3%, իսկ եռամսյակի կտրվածքով ժամկետային ավանդներն աճեցին 11.2% , իսկ ցպահանջ ավանդները` 1.6%: ործակալության վերլուծաբանների կարծիքով, ժամկետային ավանդների աճի տեմպերի համեմատական արագացումը պայմանավորված է 2010 թվականի երկրորդ կիսամյակում շատ բանկերի կողմից ավանդային տոկոսադրույքների բարձրացումով:
Ֆիզիկական անձանց ավանդների ամենամեծ ծավալները 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ գրանցել է HSBC Բանկ Հայաստանը` 91.2 մլրդ.դրամ կամ 218.2 մլն.դոլար, որտեղ 52.9%-ը ցպահանջ ավանդներ են, իսկ 47.1%-ը` ժամկետային ավանդներ: Երկրորդ տեղում է Հայբիզնեսբանկը` 64.6 մլրդ.դրամ կամ 154.6 մլն.դոլար, երրորդ տեղում է Յունիբակը` 64 մլրդ.դրամ կամ 153.2 մլն.դոլար, չորրորդն է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 56.7 մլրդ.դրամ կամ 135.7 մլն.դոլար և հինգերորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 53.5 մլրդ. դրամ կամ 128.1 մլն.դոլար: Առաջատարների տասնյակում են Ամերիաբանկը` 49.2 մլրդ. դրամ, ACBA-Credit Agricole Բանկը` 48.9 մլրդ.դրամ, Կոնվերս Բանկը` 33.1 մլրդ.դրամ, Անելիք Բանկը` 25.4 մլրդ.դրամ և Զարգացման Հայկական Բանկը` 23.8 մլրդ.դրամ:
2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ ընդհանուր պարտավորություններում ֆիզիկական անձանց ավանդների ամենամեծ բաժինները գրանցել է Զարգացման Հայկական Բանկը` 65.3 մլրդ. դրամ: Երկրորդ տեղում է Յունիբանկը` 55.8 մլրդ.դրամ, երրորդ տեղում է HSBC Բանկ Հայաստանը` 55.5%: Ընդ որում, HSBC Բանկ Հայաստանում հիմնական մասը կազմել են ցպահանջ պարտավորությունները, իսկ Յունիբանկի և ADB մոտ` ժամկետային պարտավորությունները: Նշված 10 բանկերից տարեկան կտրվածքով տարեկան ամենամեծ աճ են ապահովել` Զարգացման Հայկական Բանկը` ավելի քան 2 անգամ և Հայբիզնեսբանկը` մոտ 2 անգամ:
Ֆիզիկական անձանց ավանդների շուրջ 34%-ը կենտրոնացած է երեք բանկերում, դրանք են` HSBC Բանկ Հայաստանը` 14%, Հայբիզնեսբանկը` 9.9% և Յունիբանկը` 9.8%, ինչի հիմնա վրա 5 առաջատար բանկերի բժինը կազմել է մոտ 51%: