Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 18:40
Առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է Հայաստանի բանկային քարտերի շուկայի առաջատարը
ԱրմԻնֆո. Առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է Հայաստանի բանկային քարտերի շուկայի առաջատարը: Բանկի վարկային քարտերի պորտֆելի ծավալը 2012 թվականի հուլիսի 1-ին կազմել է մոտ 15 մլն.դոլար, մոտ 4.5 մլն.դոլարով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տարեսկզբից Բանկի հաճախորդների կողմից իրականացված քարտային տրանսակցիաների ծավալը գերազանցել է 112 մլն.դոլարը, գրանցելով տարեկան 42% աճ:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականից բանկը ձեռնամուխ եղավ կենսաթոշակային քարտերի տրամադրման գործընթացին և այսօր սպասարկում է ավելի քան 40 հազր հաճախորդների, շուկայում զբաղեցնելով առաջին տեղը: Բանկի կողմից թողարկված շխատավարձյին քարտերի քանակը կազմում է 118 հազար, տարսկզբից աճելով 20 հազարով: Վարկային քարտերի պորտֆելում աշխատավարձային քարտերի բաժինը կազմում է 66%:
Բանկի հաճախորդներին մտչելի են երկրի տարածքում տեղադրված մոտ 100 բանկոմատները, որոնց կեսը տեղադրված են Երևանում: 2012 թվականի առաջին կիսամյակում տրանսակցիաների ծավալները աճելօ են 1.4 անգամ, կազմելով ավելի քան 133 մլն.դոլար:
Անցյալ տարի Բանկը ԱրմենՏել ընկերության և Cosmopolitan Armenia ամսագրի հետ ձեռնամուխ եղավ կօ-բրենդային քարտերի թողարկմանը: Երևանում բացելով Private Banking-ի գրասենյակը մեկնարկեց նաև ՙՊրայմ՚ ծառայությունը, VISA-Infinite քարտի բազայի հիման վրա: Բանկի հաճախորդներին մատչելի է նաև SMS-բանկինգի, շարժական և ինտերնետ-գեոլոկացիոն ծառայությունները: Մինչև տարեվերջ Բանկը նախատեսում է հանրապետությունում գործարկել ինտերնետ-բանկինգի ծառայությունը: