Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 20:50
Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով: Բանկն ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ինչպես ներկրողների, այնպես էլ արտահանողների հետ: Այդ են վկայում ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գրանցված ցուցանիշները, որոնք առավել ակնառու են դառնում տարեկան ցուցանիշների հետ համեմատության ընթացքում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, կիսամյակային արդյունքներով Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ դրամ, այն դեպքում, երբ 2011թ. ամբողջ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 24 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, ներմուծման և արտահանման ֆինանսավորման գործարքների ծավալը կազմել է 6 մլրդ դրամ (2011թ. տարեկան ցուցանիշը` 8 մլրդ դրամ), թողարկված ակրեդիտիվների ծավալը` ավելի քան 12 մլրդ դրամ (2011թ. տարեկան ցուցանիշը` ավելի քան 10 մլրդ դրամ), իսկ բանկային երաշխիքների և պահուստային ակրեդիտիվների (SBLC) ծավալը` ավելի քան 3 մլրդ դրամ (2011թ. տարեկան ցուցանիշը` 6 մլրդ դրամ):
Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման նպատակով շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչը մեծապես կնպաստի Հայաստանի առևտրի շրջանառության զարգացմանը: Ակտիվորեն համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Ասիական Զարգացման բանկի, ինչպես նաև օտարերկրյա նշանավոր բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Commerzbank, UNICREDIT և այլն, Բանկն ունի ընդհանուր առմամբ ավելի քան 80մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:
Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալների ընդլայնմանը զուգահեռ առաջարկելու է ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ ու ժամանակակից լուծումներ:
Ըստ ԱրմնԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, վարկային ներդրումների ծավալներով Ամերիաբանկը, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, 159 մլրդ.դրամ ցուցանիշով, Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 2 տեղը, գրանցելով տարեկան 23.5% աճ, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 12% աճ, ինչի արդյունքում աճել են նաև բանկի տոկոսային եկամուտները ¥3 տեղ¤: Բանկի վարկային պորտֆելի ավելի քան 80%-ն ուղղվել է տնտեսության վարկավորմանը, գրանցելով տարեկան 28% աճ, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 16% աճ, մինչև 130 մլրդ.դրամ ¥1 տեղ¤: Ըստ ոլորտների, բանկի վարկային պորտֆելում իրենց ծավալներով գերակշռում են առևտրի և արդյունաբերության ոլորտները: Ակտիվների գծով բանկը զբաղեցնում է 2 տեղը, գրանցելով տարեկան 25% և եռամսյակային 12% աճ: Բանկի ակտիվների կազմում վարկային պորտֆելը կազմում է 72%: Առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 2.5 մլրդ.զուտ շահույթով ¥2 տեղ¤, տարեկան 58% աճով, ընդ որում, միայն 2-րդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 1.5 մլրդ.դրամ, գրանցելով եռամսյակային 56% աճ: