Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2012 20:14
Ինեկոբանկը կնքեց  8մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ
ԱրմԻնֆո. Ինեկոբանկը կնքեց  8մլն. ԱՄՆ դոլարի  վարկային պայմանագիր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ինեկոբանկի մամուլի ծառայությունից,   
շարունակելով իր երկարամյա համագործակցությունը Վերակառուցման և զարգացման    եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ, Ինեկոբանկը կնքեց իր հերթական` 8մլն. ԱՄՆ դոլարի  վարկային պայմանագիրը, որն ուղղված կլինի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
Հատկանշական է, որ նոր վարկը ՀՀ դրամով է, ինչը բանկին հնարավորություն է տալիս տրամադրել ՀՀ դրամով վարկեր` չկրելով փոխարժեքի ռիսկ: Այս վարկային պայմանագիրը թվով 8-րդն է ՎԶԵԲ-ի հետ և հանդիսանում է հարատև համագործակցության արդյունք և հետագա համագործակցության առհավատչյա: 
ՙՆոր վարկը հնարավորություն է ընձեռում ընդլայնել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ՀՀ դրամով տրամադրվող վարկերի ծավալները և նպաստել հանրապետությունում տնտեսության մասնավոր հատվածի կայուն զարգացմանը՚, - նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: 
Նշենք, որ Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես հուսալի և ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ և անհատ հաճախորդների համար: 
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրյին բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ինեկոբանկը ՓՄՁ վարկավորման ծավալներով` 40 մլրդ.դրամ, զբաղեցնում է 3-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում, առաջին կիսամյակում գրանցելով 14%, իսկ երկրորդ եռամսյակում` 11% աճ: ՓՄՁ վարկերի բաժինը բանկի վարկային պորտֆելում կազմում է 53.3%: Բանկի վարկային ներդրումները 2012-ի առաջին կիսամյակում ճել են 17.2%, իսկ երկրորդ եռամսյակում`13.6%, հուլիսի 1-ին կազմելով 75 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են  93.3 մլրդ. ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 16.4 մլրդ. դրամ:
ՀՀ դրամ: Ինեկոբանկը համագործակցում է 25-ից ավելի միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպիսիք են Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), երմանական Ներդրումների և Զարգացման Կազմակերպությունը (DEG), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Ասիական Զարգացման Բանկը (ADB) և այլն: