Շաբաթ, 11 Օգոստոսի 2012 14:44
Կոնվերս Բանկի վարչության նախագահ. բիզնեսի անհավասար պայմանները բանկերին խանգարում են ռեսուրսների հաջող տեղաբաշխման գործում
ԱրմԻնֆո: Ընթացիկ տարում Կոնվերս Բանկը մտադիր է ընդլայնել ագրովարկավորումը:
ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում այս մասին նշել է Կոնվերս Բանկի Վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:
Նրա խոսքերով, ներկայումս բանկն ավտովարկավորում է իրականացնում ինչպես միջազգային ծրագրերով, այնպես էլ սեփական միջոցներով: ՙՏարբերությունը կայանում է նրանում, որ մեր ռեսուրսներով տոկոսադրույքները մի փոքր բարձր են: Իսկ չաշխատող վարկերի առումով ագրոհատվածը գտնվում է բարվոք վիճակում, և վարկի չվերադարձի տոկոսն այնտեղ ցածր է՚,-ընդգծել է Տ.Դավթյանը:
Նրա կարծիքով, տրամադրելով ագրովարկ, բանկն ստանում է ընդամենը ֆորմալ, ՙձևական՚ գրավային ապահվում: Հետևավաբար, գյուղատնտեսության հատվածում աշխատելն ավելի դժվար է: ՙԱգրովարկերի պահանջրկը երկրում մեծ չէ, շատ չեն նաև վարկունակ հաճախորդները: Սակայն, ագրարային հատվածում հաջողությամբ աշխատելու համար բանկը պետք է մշակի իր հատուկ նմոտեցումները և սեփական մեթոդները՚, հավելելով, որ հարկավոր է իմանալ գյուղական կյանքի, սեզոնայնության, բերքատվության վերաբերյալ բոլոր առանձնահատկություւնները:
Նա նշել է, որ ներկայումս հիմնականում վարկեր են վերցնում տնտեսութոյւնների բարեկարգման և վերանորոգման նպատակներով, կառուցում են ջերմոցներ, գնում ընտանի կենդանիներ: ՙԽոշոր անասնաբուծական ֆերմաների ստեղծումն այնքան էլ հեշտ գործ չէ, այստեղ, իմ կարծիքով, անհրաժեշտռ է պետության միջամտությունը, իր պաշտպանողական մեխանիզմներով՚,-նշել է նա: ՙՍա ոչ միայն պարենային անվտանգության և ինքնաբավության, կամ ներմուծումն արտահանումով փոխարինելու խնդիր է, սա նաև գյուղի` միգրացիայի կրճատման պրոբլեմն է: Երկրագնդի բնակչությունն աճում է, հետևաբար, ագրոպրոդուկցիայի շուկան մշտապես ընդլայնվում է: Այս ամենը հարկավոր է հաշվի առնել, ներդնելով աճը կարգավորող և խթանող գործիքներ՚,-հայտարարել է Դավթյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Կոնվերս Բանկի վարկային ներդրումները 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 60.4 մլրդ.դրամ, 2-րդ եռամսյակում գրանցելով 12.5%, իսկ առաջին կիսամյակում` 11.7% աճ: Բանկի ընդհանուր կապիտալը առաջին կիսամյակում աճել է 4.1%, իսկ միայն 2-րդ եռամսյակում` 3.4%, հունիսի վերջին կազմելով 17.2 մլրդ.դրամ: Ընդ որում, բանկի ակտիվներն այդ օրվա դրությամբ կազմել են 95.4 մլրդ.դրամ, 2-րդ եռամսյակում աճելով 7.7%, իսկ առաջին կիսամյակում նվազելով 30.7%: