Երեքշաբթի, 14 Օգոստոսի 2012 19:20
Կոնվերս Բանկի մասնաճյուղª ՙլոբալ Մոթորս՚ ավտոսրահի տարածքում
ԱրմԻնֆո. Հետևելով ՙԲանկ բոլորի համար՚ կարգախոսին և ընդլայնելով դրանից բխող գործողությունների ցանկը` Կոնվերս Բանկը նոր` սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ է բացել ՙGlobal Motors՚ ավտոսրահի ներսում ¥հասցենª Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Երևան-Սևան մայրուղու աջակողմյան հատված¤:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններ են հանդիսանալու հաճախորդների և նրանց հաշիվների վճարահաշվարկային սպասարկումը, առանց հաշվի բացման փոխանցումների իրականացումը, արտարժութային գործառնությունները, ինչպես նաև Բանկի կողմից մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Մասնաճյուղի կողմից ավտոսրահի հաճախորդներին տրամադրվելու է Բանկի ավտովարկավորման պայմանների մասին ընդհանուր տեղեկատվություն: Տեղակայված լինելով ՙLADA՚ ավտոսրահի ներսում, մասնաճյուղը սպասարկելու է նաև OPEL և HYUNDAI ավտոսրահների հաճախորդներին:
ՙԱյն ժամանակ, երբ ճգնաժամի ընթացքում Հայաստանի բանկային համակարգում ավտովարկավորումը գրեթե սառեցվել էր, Կոնվերս Բանկը չդադարեցրեց այն, ավելին, նոր պայմանագրեր ստորագրվեցին ավտոդիլերների հետ և բացվեց մի մասնաճյուղ, որը սպասարկում է ռուսական ՙԼադաները՚, գերմանական ՙՕփելները՚ և կորեական ՙՀյունադյները՚,-նշել է Կոնվերս Բանկի վարչության նախագահ Տիգրան Դավթյանը, հավելելով, որ Բանկը մշակել է ՙապառիկ՚ գնման նոր համակարգ, որը տարբերվում է հնից: ՙՆոր սխեման վերցված է արտասաահմանից: Իհարկե, մենք համակարգը համալրել ենք մեր, հայկական մենտալիտետով և մեր կրականությամբ՚,-նշել է բանկիրը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Կոնվերս Բանկի վարկային ներդրումները 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 60.4 մլրդ.դրամ, 2-րդ եռամսյակում աճելով 12.5%, իսկ կիսամյակում` 11.7%: Բանկի ընդհանուր կապիտալը կիսամյակում աճել է 4.1%, իսկ միայն առաջին եռամսյակում` 3.4%, հունիսի վերջին կազմելով 17.2 մլրդ.դրամ: Ընդ որում, բանկի ակտիվները կազմել են 95.4 մլրդ. դրամ, 2-րդ եռամսյակում աճելով 7.7%, իսկ կիսամյակում նվազելով 30.7%: 2012-ի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի մասնաճյուղերի ցանցը կազմված է 28 բաժանմունքներից, որից 10-ը գտնվում է Երևանում, 17-ը` մարզերում, իսկ 1-ը` ԼՂՀ-ում:
Հիշեցնենք, որ 7 օր 24 ժամ հաճախորդներին հասանելիություն ապահովելու նպատակովª Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերը աշխատում են կեսօրյա աշխատանքային գրաֆիկով շաբաթ օրերին, իսկ ՙԱրմենիա Միջազգային Օդանավակայաններում՚ տեղակայված մասնաճյուղերն ու ՙԿիլիկիա՚ մասնաճյուղը նաև կիրակի օրերին: