Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2012 14:40
Հուլիսին Հայաստանի ֆինանսական շուկան պահպանեց տոկոսադրույքների համետաբար կայուն մակարդակ
Արմինֆո: 2012 թվականի հուլիսին Հայաստանի ֆինանսական շուկան պահպանեց տոկոսադրույքների համետաբար կայուն մակարդակ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, առաջնային շուկայում մինչև 1 տարի շրջանառությամբ պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 9.1%, իսկ միջբանկային շուկայում միջին ամսական ռեպո-դրույքը կազմել է 10.4%: Իսկ միջբանկային բորսայական վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 9.2%:
Ըստ աղբյուրի, Հայաստանի արտարժույթի շուկայում հուլիսին արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.5% ռեվալվացիա, ձևավորվելով 412.6 դրամ/ $ մակարդակի վրա, եվրոպական արժույթի նկատմամբ` 2.6%, մինչև 506,7 դրամ/EUR: Ռուսական ռուբլու նկատմամբ գրանցվել է 0.8% դեվալվացիա, մինչև 12.7 դրամ/RUR:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ խորհուրդը օգոստոսի 2012 թվականի օգոստոսի 7-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց` 8% մակարդակի վրա, ընդ որում, Կենտրոնական բանկի որոշումը պայմանավորված էր դրամավարկային պայմանների մեղմումով` դրամի դեվալվացիայի ֆոնի ներքո: Իսկ լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների դրույքները համապատասխանաբար կազմեցին`10.5% և 5%: