Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2012 19:00
2012 թվականի հուլիսի վերջին Հայաստանում պահպանվել են տնտեսության վարկավորման բարձր տեմպերը` 34,7 տոկոս տարեկան կտրվածքով
ԱրմԻնֆո. 2012 թվականի հուլիսի վերջին Հայաստանում պահպանվել են տնտեսության վարկավորման բարձր տեմպերը` 34,7 տոկոս տարեկան կտրվածքով: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, դրամային զանգվածը տարեկան կտրվածքով ավելացել է 19,3%-ով, դրամական զանգվածի 22,1% աճի պայմաններում: Դրանց կառույցում դրամային ավանդների տարեկան աճը կազմել է 24,2%, արտարժութային ավանդներինը` - 26% (կամ 12,1%` չհաշված արտարժույթի փոխարժեքի փոփոխման ազդեցությունը): Դրա արդյունքում 3,2%-ով բարձրացել է դոլարիզացման մակարդակը:
ԿԲ կանխատեսումների համաձայն, 2012 թվականին դրամական և դրամային զանգվածները կավելանան 17,6% և 21,1%` համապատասխանաբար: Դրամական բազայի աճը կկազմի 8%: Շրջանառվող կանխիկ դրամն ընթացիկ տարի կավելանա 13,3%-ով: Դրամային ավանդների ծավալը կավելանա 30%-ով, արտարժութային ավանդների աճը կկազմի 12,6%: Դրա արդյունքում տնտեսության դոլարիզացման մակարդակը տարեկան կտրվածքով կնվազի 4,2%-ով, իսկ մոնետիզացման մակարդակը կբարձրանա ավելի քան 10%-ով: Տնտեսության վարկավորման ծավալները կավելանան 20,2%-ով (270 մլրդ դրամով): Ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող աճի տեմպերը, հիմնականում, կապահովվեն հիփոթեքի և փոքր ու միջին ձեռներեցության վարկավորման հաշվին: