Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2012 16:05
ProCredit Bank-ը բաժնետոմսերի թողարկման ճանապարհով օգոստոսին կանոնադրական կապիտալը համալրեց 1 մլրդ.դրամով
ԱրմԻնֆո. ProCredit Bank-ը բաժնետոմսերի թողարկման ճանապարհով օգոստոսին կանոնադրական կապիտալը համալրեց 1 մլրդ.դրամով, մինչև 7.490 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, թողարկման մասին որոշումն ընդունվել է բանկի բժնետերերի հերթական ժողովում: Թողարկումը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2012 թվականի օգոստոսի 9-ին:
Աղբյուրի համաձայն, բանկը թողարկել է 1000 սովորական բաժնետոմսեր, յուրաքանչյուրը 1 մլն.դրամ անվանական արժեքով, ինչի արդյունքում բաժնետերերի մասնաբաժինները փոփոխվել են հետևյալ կերպ` ProCredit Holding AG` 68.46%-ից աճեց մինչև 72,67%, EBRD` 16.67%-ից նվազեց մինչև 14,45%, KfW` 14,87%-ից նվազեց մինչև 12.88%:
Վերը նշված էմիսիայի արդյունքում բանկի ընդհանուր կապիտալը կազմեց 5.226 մլրդ դրամից աճեց մինչև 6.021 մլրդ.դրամ: Բանկի մամուլի ծառայությունում տեղեկացրին, որ ընթացիկ տարում բաժնետոմսերի թողարկում չի սպասվում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ProCredit Bank-ի կուտակված վնասը 2012-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1.3 մլրդ դրամ, առաջին կիսամյակի կորուստը` 197.6 մլն դրամ (տարեկան 31.3% խորացումով), այդ թվում միայն երկրորդ եռամսյակում կորուստը կազմել է 94,3 մլն դրամ (եռամսյակային բարելավումը` 8.8%): Բանկի ակտիվները 2012-ի հուլիսի 1-ին կազմել են 34.9 մլրդ դրամ, գրանցելով տարեկան 29.4% աճ: Ակտիվների կազմում վարկային ներդրումների բաժինը կազմել է մոտ 80.8%, կամ 28.2 մլրդ դրամ, տարեկան աճը` 35%, իսկ եռամսյակային աճը` 12%: ՓՄՁ մասնաբաժինը վարկային պորտֆելում կազմել է մոտ 83% (1 տեղ) կամ 23.3 մլրդ.դրամով, կիսամյակում աճելով գրեթե 20%:
Նշենք, որ ProCredit Bank-ը Հայաստանի բանկային շուկայում գործում է 2008 թվականի փետրվարից, և հիմնականում մասնագիտանում է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտռում, առաջնորդվելով ProCredit Holding AG ընկերության վարկային քաղաքականությամբ: