Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2012 18:21
Հայաստանում բանկային ակտիվ քարտերի թիվը մեկ տարում աճել է 36.3 տոկոսով, հիմնականում MasterCard քարտերի հաշվին
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2012 թվականի հուլիսին ArCa ազգային պրոցեսինգի շրջանակներում թողարկել են 29200 քարտ, ինչը 43%-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից: Հուլիսի վերջին ակտիվ քարտերի թիվը կազմել է 895 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 656.5 հազարի փոխարեն, գրանցելով տարեկան 36.3% աճ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, այս տարվա հուլիսին բանկերի կողմից թողարկվել է 10077 ArCa, գրանցելով տարեկան 9.8% աճ, 9687 MasterCard, գրանցելով տարեկան 57.4% աճ և 9436 Visa գրանցելով տարեկան 85.5% աճ:
Տարեկան աճով առաջատարն է MasterCard-ը` 58.1%, մինչև 206.7 հազ.քարտ, որին հաջորդում են ArCa-ն` 31%, մինչև 447.4 հազ.քարտ և Visa-ն` 30.7%, մինչև 240.8 հազ.քարտ:
Ըստ ArCa-ի տվյալների, հուլիսին գործարքներ են իրականացվել 624.6 հազ.քարտերով, կամ ակտիվ քարտերի 70%-ով, գրանցելով տարեկան 45.7% աճ: Մասնավորապես, ArCa քարտերով կատարվել է 329.5 հազ.գործարք, գրանցելով տարեկան 33.1% աճ, Visa քարտերով` 153.2 հազ.գործարք, տարեկան 38% աճով, իսկ MasterCard քարտերով` 138.9 հազ. գործարք, տարեկան կրկնակի աճով: Աղբյուրի համաձայն, համակարգում գործող POS-թերմինալների թիվը կազմել է 5559, գրանցելով տարեկան 34.7% աճ, որոնցից 541-ը տեղադրված է եղել կանխիկացման վայրերում ¥տարեկան աճը` 16.1%¤, իսկ 5018 POS-թերմինալները` առևտրի/սպասարկման կետերում ¥տարեկան աճը` 37%¤: 2012 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում կար 906 բանկոմատ, գրանցելով տարեկան 19.7% աճ: Ընդ որում, բոլոր բանկոմատներն էլ սպասարկում են ArCa քարտերը, MasterCard համակարգի քարտերը սպասարկում են 819 բանկլոմատներ, իսկ Visa քարտերը` 807 բանկոմատներ: