Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2012 18:22
ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինային կենտրոնով կատարված տրանսակցիաների ծավալը մեկ տարում աճել է 33.8%, իսկ ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի՚ պրոցեսինգային կենտրոնով` ավելի քան 3 անգամ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինային կենտրոնով կատարված տրանսակցիաների ծավալը մեկ տարում աճել է 33.8%, 2012 թվականի հուլիսի վերջին կազմելով 192 մլն.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինային կենտրոնով կատարված տրանսակցիաների ընդհանուր ծավալներում քարտային կանխիկ գործարքների ծավալը հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 39.4%, մինչև 186.8 մլն.դրամ: Իսկ անկանխիկ գործարքների ծավալը նվազել է 45.1%, մինչև 5.2 մլն.դրամ:
Միևնույն ժամանակ, ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի՚ պրոցեսինգային կենտրոնով կատարված տրանսակցիաների ծավալը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 3 անգամ, կազմելով 170.6 մլն.դրամ, այդ թվում, կանխիկ գործարքների ծավալը կազմել է 152.6 մլն.դրամ, գրանցելով տարկան 3.3 անգամ աճ, իսկ անկանխիկ գործարքների ծավալը` 17 մլն.դրամ, գրանցելով տարեկան 3.5 անգամ աճ: