Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2012 20:49
Հայաստանի Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնը 5 տարում հետազոտել է ավելի քան 1000 կասկածելի բանկային գործարք
ԱրմԻնֆո. Հայաստանի Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնը 5 տարում հետազոտել է ավելի քան 1000 կասկածելի բանկային գործարք: Այդ մասին օգոստոսի 22-ին Երևանում մամլո ճեպազրույցում ասել է ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը` մեկնաբանելով Ռոյթերսի հոդվածը:
Նրա խոսքերով, ընթացիկ տարում բանկերից Կենտրոնին են ներկայացվել կասկածելի գործարքների վերաբերյալ մոտ 150 հաշվետվություններ: Դրանք ներկայւսմ հետազտվում են Կենտրոնի կողմից և անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն իրավապահ մարմիններին:
ՙԱմենից հաճախ անօրինական գործառնություններ են իրականացվույ բանկային քարտերով, մուրհակներով և բաժնետոմսերով: Եղել են նաև բանկային աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքերի չարաշահումներ, հիմնականում, վարկային շինծու պայմանագրերի կնքման ընթացքում՚,-նշել է Դ.Ազատյանը:
Նա նշել է, որ վերջին 5 տարիներին իրավապահ մարմինների հետ համատեղ գործունեության ընթացքում կայացվել է բանկային անօրինական գործառնությունների վերաբերյալ 18 դատական որոշում: Ներկայումս փողերի լվացման և խաբեբայության վերաբերյալ 5 գործ գտնվում է դատարանում: Հետազոտվող գործերի մեծ մասը կապված են խաբեբայությունների և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցող փողերի շորթման հետ, նշել է նա:
Նշենք, որ ՀՀ ԿԲ Ֆինանսական մոնիթորինգի Կենտրոնը հանդիսանում է փողերի լվացման և ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարի ազգային մարմինը: Կենտրոնի հիմնական գործունեությունն է`ինֆորմացիայի հավաքումը և վերլուծությունը, որն այս կմ այն ձևով վերաբերվում են փողերի լվացմանը: