Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2012 21:34
Ֆակտորինգային գործառնությունների գծով Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատարը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը ակտիվորեն ընդլայնում է ֆակտորինգային գործարքների ծավալները ֆինանսական շուկայում: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի արդյունքներով Բանկի ֆակտորինգային գործարքների ծավալն աճել է շուրջ 2.7 անգամ 2011թ. տարեկան ցուցանիշի նկատմամբ, և այս ցուցանիշը լավագույնն է ՀՀ բանկային համակարգում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ֆակտորինգով Բանկին զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալը 2012թ. 1-ին կիսամյակի արդյունքներով 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Աղբյուրի համաձայն, առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը նույնպես շարունակում է աճել մեծ տեմպերով. ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ֆակտորինգային գործարքների շուրջ 72%-ը բաժին է ընկնում ռեգրեսով, իսկ 28%-ը` առանց ռեգրեսի ֆակտորինգային գործարքներին:
Ամերիաբանկը ֆակտորինգային գործառնությունների գծով համագործակցում է մեծածախ առևտրով զբաղվող բոլոր ցանցերի, խոշոր արդյունաբերական և հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ և ելնելով իր հաճախորդների առանձնահատկություններից` մշակել ու ներդրել է գործարքների անհատական սխեմաներ:
Ամերիաբանկը 2012թ.-ի երկրորդ կիսամյակում ևս շարունակելու է տեղական շուկայում ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների գծով` միաժամանակ ընդլայնելով ու զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առջտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվները կազմել են 222 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, գրանցելով տարեկան 25% և եռամսյակային 12% աճ: Ակտիվների կազմում վարկային ներդրումների բաժինը կազմել է 72% կամ մոտ 160 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, գրանցլով տարեկան 23.5% և եռամսյակային 12% աճ: Զուտ շահույթի գծով կիսամյակում Ամերիաբանկը զբաղցրել է 2-րդ տեղը` 2.5 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 78% և եռամսյակային 56.4% աճ:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-լխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: