Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2012 18:28
ՀՀ ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2012 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են 3.1 տոկոսով, մինչև 745.6 մլն.դոլար
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2012 թվականի առաջին կիսամյակում կրճատվել են 1.1%, հուլիսի 1-ին կազմելով 745.6 մլն.դոլար,իսկ 2-րդ եռամսյակոււմ նվազել են 3.1%: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, այս ցուցանիշի անկումը պայմանավորված է եղել ԱՄՀ-ից ստացվող վարկերի կրճատումով` առաջին կիսամյակում` 4.1%-ով, իսկ միայն 2-րդ եռամսյակում`5%, մինչև 496.5 մլն.դոլար: ՀՀ ԿԲ արտաքին պարտավորությունների կազմում ԱՄՀ վակերը կազմել են 6.6%:  
Աղբյուրի համաձայն, SDR բաժինը (փախառության հատուկ իրավունքների չափը) ՀՀ ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների կազմում կազմել է 17,9% կամ 133,6 մլն. դոլար, առաջին կիսամյակում կրճատվելով 1.1%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 2%:
Այլ փոխառությունները կազմել են ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների 15.4%-ը կամ 115,3 մլն.դոլար, առաջին կիսամյակում աճելով 14,5%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 4,2%:
ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների կազմում այլ պարտավորությունները կազմել են 0.2 մլն.դոլար, ինչը 33.3% ցածր է կիսամյակի և երկրորդ եռամսյակի սկզբում գրանցված ցուցանիշից:
Հիշեցնենք, որ 2011 թվականին, ՀՀ ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների շարունակական աճը հունվար-ապրիլ ամիսներին, ինչպես նաև հուլիսին, օգոստոսին, հոկտեմբերին և դեկտեմբերին (հիմնականում ԱՄՆ վարկերի հաշվին), իսկ անկում է գրանցվել մայիսին, հունիսին, սեպտեմբերին և նոյեմբերին: 2012 թվականի առաջին կիսամյակում ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների աճ է գրանցել է միայն հունվար-փետրվար ամիսներին (հիմնականում ԱՄՆ վարկերի և SDR հաշվին):