Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2012 15:17
ՙԲարի ալուստ՚ բանկային ծառայությունների փաթեթ Կոնվերս Բանկից
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը հատուկ փաթեթային առաջարկներ է մշակել այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում ՀՀ բանկային համակարգ: Փաթեթները ներառում են բանկային ամենակիրառական ծառայությունները և մշակված են առավել հեշտացնելու և համակարգված դարձնելու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
առաջարկը ներկայացված է ՙՀիմնական՚ և ՙԸնդյայնված՚ փաթեթների տեսքով: ՙՀիմնական՚ փաթեթն իր մեջ ներառում է խնայողական հաշիվների, վճարային քարտերի և ինտերնետ բանկային ծառայության հասանելիությունª առավել մատչելի սակագներով: ՙԸնդյայնված՚ փաթեթի դեպքում ՙՀիմնական՚ փաթեթի առաջարկին ավելանում են նաև հատուկ պայմաններով տրամադրվող ժամկետային ավանդները և անհատական պահատուփերը:
Փաթեթային առաջարկի ստեղծման հիմքում ընկած է հաճախորդիª բանկային ծառայություններից օգտվելու շրջանակի անընդհատ ընդլայնումը: Այն միտված է առավել մատչելի և հարմարավետ դարձնելու հաճախորդների ֆինանսական գործարքները:
Կոնվերս Բանկը վստահ է, որ փաթեթ առաջարկը հետաքրքիր և շահավետ կլինի հատկապես սփյուռքահայերի համար: