Ուրբաթ, 24 Օգոստոսի 2012 17:39
Հայաստանում հիփոթեքային գրավով գործարքների թիվը 2012 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 57.8 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում հիփոթեքային գրավով գործարքների թիվը 2012 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 57.8%, մինչև 539 գործարք: Այս մասին են վկայում ՀՀ Անշարժ գույքի պետական Կադաստրի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը: Տարեկան կտրվածքով այս գործարքների թիվը կրճատվել է 52.3%:
Աղբյուրի համաձայն, հիփոթեքով գործարքներից 326-ը կնքվել է Երևանում, գրանցելով տարեկան 63.9% անկում, իսկ տարեկան կտրվածքով`61.4%: Մարզերում հիփոթեքով գործարքները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 43%, իսկ տարեկան կտրվածքով` 25.8%:
Ըստ աղբյուրի տվյալների, հիփոթեքով գործարքների ընդհանուր թվի 81.3%-ն առաջին կիսամկայում կատարվել են բազմաբնակարան շենքերում, 11.7%-ը` մասնավոր տներով, 3%-ը` հասարակական նշանակության օբյեկտներով, 1.9%-ը` ամառանոցային քոթեջներով, 1.5%-ը` հողատարածքներով, 0.6%-ը` արտադրական օբյեկտներով, 0.2%-ը` ավտոտնակներով:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրավադրումով գործարքներ են կատարվել 4200.90 հա հողատարածքներով, որից 128.79 հա` Երևանում: Ընդ որում, 94.2%-ը կամ 3955.56 հա` եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր, որից 4.34 հա` Երևանում: րավադրումով գործարքների ամենամեծ ծավալները գրանցվել են Արմավիրի մարզում` 3090.09 հա, որից 3068.68 հա` գյուղատնտեսական նշանակության հողերով: