Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2012 14:53

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսեր


ԱրմԻնֆո: Սիրիայի հայկական համայնքին աջակցության ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն ֆինանսավորել է Հայաստան ժամանած երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերը:

Սիրիայում ընթացող վերջին իրադարձությունների հետ կապված` ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ և մի շարք մասնավոր ընկերությունների աջակցությամբ Դամասկոսից և Հալեպից Հայաստան են տեղափոխվել հայ երեխաներ` պատմական հայրենիքում ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: