Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2012 20:43
Իրավաբանական անձանց վարկերի տոկոսադրույքները Հայաստանում 2012 թվականի հունվար-հուլիս ամիսների նվազել են 12,7%-ց մինչև 12,2%
ԱրմԻնֆո. 2012 թ. հուլիսին Հայաստանում իրավաբանական անձանց վարկերի տոկոսադրույքները կազմել են 12,2%, նախորդ ամսվա համեմատ բարձրանալով 0,5 կետով, տարեկան կտրվածքով նվազելով 0,1 կետով, իսկ հունվար-հուլիս ամիսներին` 0,5 կետով: ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրի տվյալների համաձայն, իրավաբանական անձանց վարկերի հուլիսյան թանկացումը պայմանավորված է դրամային վարկերի 13%-ց մինչև 13,7%, և դոլարային վարկերի տոկոսադրույքների 10,3%-ից մինչև 10,6% բարձրացմամբ:
Աղբյուրի համաձայն, իրավաբանական անձանց դրամային վարկերը տարեկան կտրվածքով թանկացել են 0,2 կետով, հունվար-հուլիս ամիսներին նվազելով 0,1 կետով: Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին իրավաբանական անձանց դոլարային վարկերի տոկոսադրույքները նվազել են 1,1 կետով, տարվա ընթացքում նվազելով 0,3 կետով:
Մինչդեռ ֆիզիկական անձանց վարկերի տոկոսադրույքները 2012 թ. հունվար-հուլիս ամիսներին նվազել են 0,5 կետով, կազմելով 16,2%, տարեկան կտրվածքով նվազելով 0,4 կետով, իսկ միայն հուլիսին` 0,1 կետով: Ֆիզիկական անձանց վարկերի յութամսյա էժանացումը պայմանավորված էր դրամային վարկերի 20,4%-ց մինչև 20,1%, դոլարային վարկերի 16,7%-ից մինչև 16,1% անկմամբ: Տարեկան կտրվածքով ֆիզիկական անձանց դրամային վարկերը էժանացել են 0,1 կետով, մեկ ամսվա ընթացքում աճելով 0,1 կետով, իսկ ֆիզիկական անձանց դոլարային վարկերը էժանացել են 0,7 կետով, իսկ միայն հուլիսին` 0,4 կետով:
ԿԲ տվյալներով, ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները 2012 թ. հունվար-հուլիս ամիսներին նվազել են 0,4 կետով, տարեկան կտրվածքով` 0,3 կետով, կազմելով 12,5%, մեկ ամսվա ընթացքում աճելով 0,1 կետով: Մասնավորապես, դրամային հիփոթեքային վարկերը ընթացիկ տարվա 7 ամիսներին, ինչպես նաև տարվա կտրվածքով էժանացել են 12,7%-ով, մինչև 12,4%, հուլիսին աճելով 0,2 կետով: Դոլարային հիփոթեքային վարկերը հունվար-հուլիս ամիսներին էժանացել են 13%-ով, մինչև 12,5%, մեկ տարում նվազելով 0,3 կետով, իսկ միայն հուլիսին` 0,1 կետով:
2012 թ. հուլիսին ֆիզիկական անձանց կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները կազմել են 19,2%, ինչպես հունվար-հուլիսին, այնպես էլ տարեկան կտրվածքով նվազելով 0,8 կետով, իսկ միայն հուլիսին` 0,5 կետով: Ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերի տոոկսադրույքները 2012 թ. հուլիսին ձևավորվել են 17% մակարդակում, մեկ ամսում աճելով 0,2 կետով, իսկ հունվար-հուլիսին նվազելով 0,1 կետով, տարեկան կտրվածքով մնալով անփոփոխ: Իրավաբանական անձանց վարկերի թվում կարճաժամկետ վարկերը հուլիսին թանկացել են 0,2 կետով, մինչև 11,1%, տարեկան կտրվածքով նվազելով 0,5 կետով, իսկ հունվար-հուլիսին` 1,1 կետով: Իրավաբանական անձանց երկարաժամկետ վարկերը տարեկան կտրվածքով էժանացել են 0,7 կետով, իսկ միայն հհուլիսին` 0,2 կետով, կազմելով 13,2%` հունվար-հուլիս ամիսներին մնալով անփոփոխ: