Ուրբաթ, 31 Օգոստոսի 2012 20:59
ՙՌոսնեֆտի՚ Հայաստան մուտք գործելուց հետո ազպրոմբանկը կաջակցի նախանշված խոշոր շինարարական նախագծերին
ԱրմԻնֆո. ՙՌոսնեֆտի՚ մուտքը Հայաստան կհանգեցնի խոշոր շինարարական նախագծերի իրացման, որոնց ազպրոմբանկը պատրաստ է աջակցել: Այդ մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ազպրոմբանկի վարչության փոխնախագահ, ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի՚ խորհրդի փոնախագահ Նիկոլայ Կորենևը, նշելով, որ Հայաստանում ՙՌոսնեֆտի՚ ծրագրերի մասին բանկի ղեկավարությանը հայտարարվել է այսօր ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Ն.Կորենևի ասելով, այդ հանդիպմանը բանկի ղեկավարությունը նախանշել է Հայաստանում գործունեության առավել առաջնային ուղղությունները:
ՙ2007 թվականին մուտք գործելով Հայաստան` ՙՌոսնեֆտը՚ սկզբունքային որոշում է կայացրել ՙԱռէկսիմբանկի՚ զարգացման վերաբերյալ` կապիտալի ավելացման և ՀՀ-ում խոշոր հաճախորդների հետ համատեղ աշխատանքի տեսանկյունից: Մենք կշարունակենք աշխատանքը ՙԱռէկսիմբանկի՚ ակտիվների և կապիտալի խոշորացման ուղղությամբ, և այդ համատեքստում, նշեմ, որ կհետևենք խելամիտ բավարարության քաղաքականությանը՚, - նշել է Ն.Կորենևը:
ՙՌուսական ազպրոմբանկի գործուենությունը նպատակաուղղված է ենթակառուցվածքների, մասնավորապես, տրանսպորտի, էներգետիկայի, պաշտպանության զարգացմանը: Ես կարծում եմ, որ Հայաստանում ազպրոմբանկի բիզնես-շահերի շրջանակն աստիճանաբար կընդլայնվի հենց այդ ուղղություններով՚, - իր կողմից նշել է ազպրոմբանկի խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մուրանովը:
Այսօրվա դրությամբ ազպրոբանկի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են 185 մլն դոլար, որից 100 մլն դոլար` ՙԱռէկսիմբանկի՚ զարգացման համար, 85 մլն դոլար` ներդրումներ ՙՀայՌուսգազարդում՚:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած ՙՀայաստանի բանկերի ռենքինգի՚ տվյալներով, ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը՚ առաջատարների տասնյակում է ակտիվների չափով` 116 մլրդ դրամ, 43,6 տոկոս տարեկան աճով, իսկ միայն առաջին կիսամյակում` 20,6 տոկոս աճով: Ընդ որում բանկի վարկային ներդրումները 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 90.9 մլրդ դրամ, (8-րդ դիրք), 43,8 տոկոս տարեկան աճով, իսկ միայն առաջին կիսամյակում` 19,8 տոկոս: Բանկի ընդհանուր կապիտալը այդ օրվա դրությամբ գերազանցել է 16 մլրդ դրամը, տարեկան աճը ակզմել է 76, տոկոս, իսկ միայն առաջին կիսամյակում` 3,4 տոկոս: