Երկուշաբթի, 3 Սեպտեմբերի 2012 17:32
Հայաստանի դրամական բազան հուլիսին ավելացել է 6,6%-ով` մինչև 1.4 մլրդ դոլար
ԱրմԻնֆո: 2012 թ. հուլիսին Հայաստանի դրամական բազան ավելացել է 6,6%-ով (37.5 մլրդ դրամով), օգոստոսի 1-ին կազմելով 601 մլրդ դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, տարեկան կտրվածքով դրամական բազան ավելացել է 13,3%-ով:
Դրամական բազայի կառույցում ՀՀ ԿԲ-ից դուրս կանխիկի ծավալն ընթացիկ տարվա հուլիսին ավելացել է 3,3%-ով և օգոստոսի 1-ին կազմել 396.8 մլրդ դրամ` 11,6% տարեկան աճով:
Դրամական բազայի ընդհանուր ծավալում պարտադիր դրամային պահուստների տեսակարար կշիռը կազմել է 25,6% կամ 153.8 մլրդ դրամ, հուլիսին 13,4%, իսկ տարեկան 47% աճով: Պարտադիր արտարժութային պահուստներին բաժին է ընկել դրամական բազայի ընդհանուր ծավալի 6,6%-ը կամ 39.5 մլրդ դրամ` հուլիսին 1,1% աճի, իսկ տարեկան կտրվածքով 30,2% անկման պայմաններում:
Աղբյուրի համաձայն, արտաքին պահուստների չափը (չհաշված սեփականաշնորհման միջոցները) հուլիսին ավելացել է 1,3%-ով, մինչև 370.6 մլրդ դրամ` 13,5% տարեկան կրճատմամբ: Ներքին ակտիվների չափը հաշվետու ամսում ավելացել է 16,5%-ով, օգոստոսի 1-ին կազմելով 230.5 մլրդ դրամ` 2 անգամ տարեկան աճով:
Ներքին ակտիվների կառույցում կառավարության հանդեպ պահանջներն արձանագրվել են 87.7 մլրդ դրամ բացասական մակարդակում, մեկ ամսում կրճատվելով 6,8%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 13,8%-ով: Բանկերի հանդեպ պահանջները հուլիս ամսին ավելացել են 18,2%-ով, մինչև 128.4 մլրդ դրամ` 43,9% տարեկան աճի պայմաններում: Դրանց կառույցում ռեպո-գործարքնների ծավալը մեկ ամսում կրճատվել է 9,7%-ով, տարեկան 3,3 անգամ` մինչև 38.6 մլրդ դրամ աճի պայմաններում: