Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2012 19:43
ՀՀ բանկային համակարգում ՙՎՏԲ-Հայաստան Բանկն՚ առաջատարն է գործառնական եկամտով
ԱրմԻնֆո. 2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՙՎՏԲ-Հայաստան Բանկն՚ առաջին տեղն է զբաղեցրել գործառնական եկամտի ծավալով Հայաստանի բանկային համակարգում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բանկի ընդհանուր գործառնական եկամուտը կազմել է 9.2 մլրդ ՀՀ դրամ, որը հիմնականում կապված է մանրածախ բիզնեսի գործառնական եկամտի աճով, որը տարեսկզբի հետ համեմատած կազմել է 35%:
Հաշվետու ժամանակահատվածի արդյուքներով մանրածախ բիզնեսի գործառնական եկամտի բաժնեմասը Բանկի ընդհանուր գործառնական եկամտում 2011 թվականի երկրորդ կիսամյակի համեմատությամբ աճել է 9%-ով և կազմել 65%, իսկ 2010 թվականին համապատասխան աճը կազմել է 15%:
2012թ. 6 ամիսների բանկի զուտ եկամուտը կազմել է 1.9 մլրդ. ՀՀ դրամ: Տվյալ ցուցանիշով Բանկը զբաղեցրել է 3-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում:
Հաճախորդների վարկային փաթեթը ավելացել է 15.1% տարեսկզբից սկսած, հասնելով 141.3 մլրդ ՀՀ դրամ:գ Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը ավելացել է 20.9% և կազմել է 96.1 մլրդ ՀՀ դրամ: գ Հիմնական գործունեության եկամուտը հասել է 8.7 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ ավելանալով 47.4%-ով: Կապիտալի (ROE) և ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները համապատասխանաբար կազմել են 12.9% և 2.0%: ՎՏԲ-Հայաստան Բանկում Ֆիզիկական անձանց տրամադրված վարկային փաթեթը ավելացել է 30.4%-ով (14.6 մլրդ ՀՀ դրամ)` և կազմել 62.4 մլրդ ՀՀ դրամ: Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային փաթեթը աճել է 5.3%-ով և կազմել է 78.9 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ավանդների ծավալը աճել է 23.1%-ով և կամզել 57.9 մլրդ ՀՀ դրամ, որը կրկին անգամ ապացուցեց ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման շուկայում ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ առաջատար դիրքերը: Բանկի կորպորատիվ հաճախորդների միջոցների ծավալը նույնպես աճել է 17.7%-ով տարեսկզբի հետ համեմատ և կազմել է 38.1 մլրդ ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ ծառայություններից օգտվել են շուրջ 330 հազար հաճախորդ-ֆիզիկական անձ, և ավելի քան 5 հազար հաճախորդ-իրավաբանական անձ, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ մանրածախ և կորպորատիվ բիզնեսների ոլորտում հանդիսանում է հայկական բանկերից առաջատարներից մեկը: Մենք ակտիվորեն շարունակում ենք մեր զարգացումը, նշանակալիորեն ամրապնդելով մեր դիրքերը հիմնական ցուցանիշներով: 2012 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով մենք զբաղեցրել ենք առաջին տեղը գործառնական եկամտի ծավալով և դա ընդհանուր առմամբ կապված է մեր Բանկի մանրածախ բիզնեսի գործառնական եկամտի աճով: Բանկի մանրածախ բիզնեսը ուղղված է ինչպես վարկային և ավանդային փաթեթների աճին, մանրածախ ծառայությունների իրականացման արդյունավետության բարձրացմանը, այնպե սէլ մանրածախ պրոդուկտների շարքի կատարելագործմանը: Մասնավորապես այն ուղղված է վաճաքի այլընտրանքային միջոցների զարգացմանը, որը թույլ կտա թեթևացնել ձևակերպման ժամկետը և կրճատել հաճախորդի սպասարկման ժամանակը, սպասարկման որակի մակարդակի բարձրացմանը և հաճախորդների հետ հետադարձ կապի ամրապնդմանը, գրասենյակների ըդնհանուր ոճի նույնականացման վերահսկողությանը և այլ արդիական հարցերի լուծմանը՚, - ասել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ` Յու. ուսևը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-69 մասնաճյուղ: