Հինգշաբթի, 6 Սեպտեմբերի 2012 19:17
Ուժը կորցրած են ճանաչվել ՙՄիգոմ՚ վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները
ԱրմԻնֆո: Հայաստանի ԿԲ ուժը կորցրած է ճանաչել ՙՄիգոմ՚ վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ կենտրոնական բանկը պարզել է, որ ՙՄիգոմ՚ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի (այսուհետ` Համակարգ) օպերատորը, 2008 թվականից սկսած, առանց որևէ պատճառաբանության բազմիցս դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու` բանկերի հնարավորությունը: Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006 թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված ՙԱրտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին՚ ուղեցույցի համաձայն վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը: Հաշվի առնելով վերոնշյալը, հիմք ընդունելով ՙՎճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված ՙԱրտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին՚ ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ)ե պարբերությունըª Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել ՙՄիգոմ՚ վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները: