Հինգշաբթի, 6 Սեպտեմբերի 2012 19:25
Gedeon Richter դեղատների ցանցը, օծանելիքի և կոսմետիկայի “EUROPE” խանութները և “Atta Flora” ծաղկի սրահը միացել են “Մագնիս” ծրագրին
ԱրմԻնֆո. Յունիբանկի "Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` Gedeon Richter դեղատների ցանցը, օծանելիքի և կոսմետիկայի “EUROPE” խանութները և “Atta Flora” ծաղկի սրահը: Նոր գործընկերները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-25% զեղչեր: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում:
Հիշեցնենք, որ “Մագնիս” արտոնությունների ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ Յունիբանկում, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: “Մագնիս” ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված "Magnis" նշանը: