Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2012 16:48
Վարորդների անկարգապահությունը կարող է Հայաստանում առաջ բերել ԱՊՊԱ սակագների բարձրացում
ԱրմԻնֆո. Վարորդների անկարգապահությունը, ինչպես նաև կեղծարարությունների փորձերը կարող են Հայաստանում առաջ բերել ԱՊՊԱ սակագների բարձրացում: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման ենթադրություւն է արել ՙԻՆՈ Արմենիայ՚ ապահովագրական ընկերության ղեկավար Լևոն Ալթունյանը: Նրա գնահատականներով, ապահովագրողների համար ԱՊՊԱ եկամտաբերոթյունը շատ ցածր է: Շարունակելով այս միտքը, ընկերության ղեկավարը նշել է, որ քաղաքական որոշ գործիչների կողմից ապահովագրական ընկերությունների հասցեին քննադատություններ են ուղղվում, հիմնականում մեղադրելով մեզ գերշահույթներ ստանալու մեջ, ինչն անհիմն է և ոչ պրֆեսիոնալ, քանի որ այդ եզրակացություններն արվում են հավաքված պրեմիաների և հատուցումների տարբերության հաշվարկման պրիմիտիվ եղանակով, հաշվի չառնելով ապահովագրական պատահարի սպասարկման հետ կապված գործառնական և վարչարարական ընդհանուր ծախսերը:
Լ.Ալթունյանը տեղեկացրել է, որ իր կողմից ղեկավարվող ընկերությունում կամավոր ապահովագրությունների տեսակներով հավաքագրված պրեմիաները կազմում են ընդհանուր պրեմիաների կեսից ավելին, ընդ որում, կամավոր պահովագրությունների գծով պրեմիաների ծավալների տարեկան աճը կազմում է 25%: ՙԱյս թվերը խոսում են ընկերության ֆինանսական կայունության մասին` երկարաժամկետ հեռանկարում՚,-ասել է Լ.Ալթունյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Հայաստանի 7 պահովագրական ընկերությունների պահովագրական պրեմիաները կազմել են 23.8 մլրդ.դրամ, որտեղ ԱՊՊԱ բաժինը կազմել է 10.1 մլրդ.դրամ: Իսկ ապահովագրական հատուցումների ծավալները կիսամյակում հասել են 6 մլրդ.դրամի, որտեղ ԱՊՊԱ բաժինը կազմել է 4.2 մլրդ.դրամ: Հավաքագրված ապահովագրական պրեմիաների գծով առաջատարն է ԻՆՈ Արմենիան, որի բաժինը կազմում է ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալների մոտ երրորդ մասը: