Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2012 14:51
ՀՀ ԿԲ գրանցել է ՙՌոսգոսստրախ՚ ապահովագրական ընկերության 3 նոր մասնաճյուղերը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերության 3 նոր, մարզային, մասնաճյուղերը` ՙԷջմիածին՚, ՙԵղեգնաձոր՚ և ՙԿապան՚: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ըստ ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերության մամուլի ծառայության, նոր մասնաճյուղերը կմատուցեն ապահովագրական ծառայությունների ողջ փունջը, այդ թվում` պայմնագրերի կնքում և ապահովագրական հատուցումների իրականացում: Ներկայումս ընկերության մասնաճյուղերի ցանցը կազմված է 14 բաժանմունքներից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին կիսամյակում ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 6.1 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, պահովագրական հատուցումների ծավալը` 1.7 մլրդ.դրամ ¥1 տեղ¤: Ընկերության կանոնադրական կապիտալը հուլիսի 1-ին կազմել է 2.5 մլրդ.դրամ ¥1 տեղ¤, իսկ ակտիվները` 8.9 մլրդ.դրամ ¥2 տեղ¤: