Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2012 18:10
Հայկական բանկերի կողմից պետպարտատոմսերին կատարվող ներդրումները կրճատվել են դրամային միջոցների սակավության պատճառով, գտնում է Կենտրոնական բանկը
Արմինֆո. Հայկական բանկերի կողմից պետպարտատոմսերին կատարվող ներդրումները կրճատվել են դրամային միջոցների սակավության պատճառով: Սեպտեմբերի 14-ին, Հայաստանի Բանկերի Միության մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Միության նախագահ Աշոտ Օսիպյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: Նա պարզաբանել է, որ ներկայումս բանկերը շարունակում են ակտիվորեն գնել պետպարտատոմսեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, բանկերի կողմից պետպարտատոմսերին կատարված ներդրումների միագումար ծավալը կազմել է 140.9 մլրդ.դրամ ($ 337.1 մլն), տարեկան կտրվածքով աճելով 27.8%, իսկ երկրորդ եռամսյակում կրճատվելով 2.4%: Համեմատության համար հարկ է նշել, որ նախորդ տարի (2011-ի երկրորդ եռամսյակում) այս ցուցանիշը նվազել էր 8.2%: Բանկերի միագումար ակտիվների կազմում պետպարտատոմսերին կտարվծ ներդրումների միագումար ծավալը 2011 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել է 6,8%-ից մինչև 6.3%, մնալով այդ մակարդակում մինչև տարեվերջ: Իսկ 2012-ի առաջին եռամսյակում աճել է մինչև 7%, իսկ հետո, երկրորդ եռամսյակում նվազելով մինչև 6.4%: Պետպարտատոմսերին կատարված միագումար ներդրումների ծավալի տարեկան աճ են ապահովել 15 բանկեր, միայն 2012 թ. 2-րդ եռամսյակում այս ցուցանիշի աճ են գրանցել միայն 7 բանկեր: Պետպարտատոմսերին իրականացված ներդրումների ծավալների տարեկան անկում է գրանցվել 5 բանկերում, իսկ եռամսյակային անկում`13 բանկերում: ՊրոԿրեդիտ Բանկը, հայկական միակ Բանկն է, որ չի աշխատում պետական պարտատոմսերի շուկայում: