Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2012 19:10
Ժամկետանց վարկերի աճի ներկայիս տեմպերն սպառնալի չեն բանկային համակարգի կայուն զարգացման համար
ԱրմԻնֆո. Ժամկետանց վարկերի աճի ներկայիս տեմպերն սպառնալի չեն բանկային համակարգի կայուն զարգացման համար, և իրավիճակը գնահատվում է կայուն: Սեպտեմբերի 14-ի մամուլի ասուլիսում, որը զուգադիպել է 2012 թ. առաջին կիսամյակի բանկային համակարգի արդյունքների ամփոփմանը, այդպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը` պատասխանելով բանկերի վարկային պորտֆելի տևական հիվանդությանն ու առողջացման ենթադրվող միտումին առնչվող ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին:
ՀԲՄ ներկայացրած արդյունքների համաձայն, բանկերի ընդհանուր վարկային ներդրումներն առաջին կիսամյակում ավելացել են 16%-ով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 9,5%-ով` կազմելով 1.5 տրլն դրամ: Մասնավորապես, տնտեսության վարկավորումը առաջին կիսամյակում ավելացել է 15,3%-ով, մինչև 1.015 տրլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 17,5% 455.7 մլրդ դրամ: Դրա շնորհիվ բանկային համակարգի ակտիվներն առաջին կիսամյակում ավելացել են 6,5%-ով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 7,5%-ով` կազմելով 2.2 տրլն դրամ: Կիսամյակում պարտավորություններն ավելացել են 7,2%-ով մինչև 1.8 տրլն դրամ, մասնավորապես, ժամկետային ավանդները` 17,3%-ով մինչև 754.9 մլրդ դրամ` ցպահանջ պարտավորությունների 9,6% մինչև 371 մլրդ դրամ անկման պայմաններում: Ընդ որում իրավաբանական անձանց ցպահանջ պարտավորությունները կրճատվել են 18,4%-ով մինչև 233.5 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները ավելացել են 18,1%-ով մինչև 512.9 մլրդ դրամ: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը առաջին կիսամյայկում ավելացել է 3,3%-ով` կազմելով 387.3 մլրդ դրամ: Բանկային քարտերի թիվն առաջին կիսամյակում ավելացել է 16%-ով մինչև 1.133 մլն հատ, մասնավորապես, ArCa` 11%-ով մինչև 435 հազար հատ, Visa` 21%-ով մինչև 439 հազար, MasterCard` 20%-ով մինչև 217 հազար հատ: Առաջին կիսամյայկում գործարկվել է 85 նոր բանկոմատ և 830 նոր POS-տերմինալ, որոնց ընդհանուր թիվը ահսել է 1094 և 5985` համապատասխանաբար: Բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների հոսքը դեպի Հայաստան կազմել է 924 մլն դոլար, որի շուրջ 70%-ը ստացվել է Ռուսաստանից, և շուրջ 7%-ը` ԱՄՆ-ից:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ռենքինգի տվյալներով, 2012 թ. առաջին կիսամյակը բանկային համակարգը ավարտել է 17.9 մլրդ դրամ զուտ շահույթով, որը տարեկան կտրվածքով կրճատվել է 15,8%-ով: Միայն երկրորդ եռամսյակում բանկերի միագումար զուտ շահույթը կազմել է 9.3 մլրդ դրամ` 9,4% եռամսյակային աճով: Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկերը մեկ տարում ավելացել են գրեթե 2 անգամ, մասնավորապես, զգալի աճ է դիտվում անհուսալի, ոչ ստանդնարտ և վերահսկվող վարկերի գծով՝ ստանդարտների աննշան ավելացմամբ: Ընդ որում անհուսալի վարկերը կենտրոնաված են, հիմնականում, արդյունաբերության հատվածում, առևտրի և գյուղատնտեսության ոլորտում, ուր ուղղորդվել է ՓՄՁ աջակցության ծրագրերի համար միջոցներ: Սպառողական վարկերում անհուսալիներն առնչվում են, հիմնականում, հիփոթեքին: