Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2012 19:17
Հայաստանի ֆինանսական շուկայում պահպանվում են տոկոսադրույքների անկման միտումները
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների անկման միտումները պահպանվեցին նաեւ 2012 թվականի օգոստոսին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տոկոսադրույների շարունակական նվազման արդյունքում բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքն ընկավ, հասնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքին ¥8%¤:
Աղբյուրի համաձայն, առաջնային շուկայւոմ մինչև մեկ տարի շրջանառությամբ պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմեց 9.4%, իսկ միջբանկային շուկայում միջին ամսական ռեպո-դրույքը կազմեց` 10%:
Հայաստանի արտարժույթի շուկայում օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ գրանցվեց ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.4% ռեվալվացիա, փոխարժեքը ձեւավորելով 410.9 դրամ/դոլար մակարդակի վրա: Եվրոյի նկատմամբ տեղի ունեցավ 0.5% դեվալվացիա, մինչեւ 509.1 դրամ/եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 1.24% դեվալվացիա, գրանցելով 12.9 դրամ/ռուբլի ցուցանիշ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը 2012 թվականի փետրվարի 4-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8%: Իսկ լոմդարդային ռեպո և ներգրավված ավանդներով տոկոսադրույքները համապատասխամաբար սահմանվեցին` 10% և 6%: