Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2012 19:17
Հայաստանում դրամական զանգվածն օգոստոսի վերջին տարեկան կտրվածքով աճեց 24.3%, իսկ դրամային զանգվածը` 18.9%
ԱրմԻնֆո. 2012 թվականի օգոստոսի վերջին Հայաստանում պահպանվեցին տնտեսության վարկավորման բարձր տեմպերը, տարեկան կտրվածքով գրանցելով գրանցլով 34.3% աճ, որտեղ գերակշռում են արտարժութով վարկերը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, օգոստոսի վերջին դրամական զանգվածը տարեկան կտրվածքով աճեց 24.3%, իսկ դրամային զանգվածը` 18.9%: Ընդ որում, դրամային ավանդներն այդ ժամանակահատվածում աճեցին 26.6%, իսկ արտարժույթով ավանդները`31.7%:
Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, 2012 թվականին դրամական և դրամային զանգվածները համապատասխանաբար կաճեն 17.6% և 21.1%: Դրամական բազային աճը կկազմի 8%: Շրջանառվող դրամային կանխիկ միջոցներն ընթացիկ տարում կաճեն 13.3%: ՀՀ դրամով ավանդների ծավալը կաճի 30%, արտարժութային ավանդների աճը կկազմի 12.6%: Արդյունքում, տնտեսության դոլարիզացիայի մակարդակը տարեկան կտրվածքով կնվազի 4.2%, իսկ մոնետրիզացիայի մակարդակը կաճի ավելի քան 10%: Տնտեսության վարկավորման ծավալը կաճի 20.2% ¥270 մլրդ.դրամով¤: Ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող աճի տեմպերը հիմնականում կպահվվեն հիփոթեքի և ՓՄՁ վարկավորման հաշվին: