Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2012 22:03
ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունը մտադիր է 2012 թվականին վարկային պորտֆելը հասցնել 4 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունը մտադիր է 2012 թվականին վարկային պորտֆելը հասցնել 4 մլրդ.դրամի: Այս մասին այսօր ընկերության հիմնադրման հնգամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Արմեն աբրիելյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն իր շնորհավորական խոսքում նշել է կազմակերպության գործենությունը գյուղատնտեսության ոլորտի վարկավորման գործում:
ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈւՎԿ ԱԿ-ն ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ ֆինանսական կառույցն է և այն իր գործունեությունը ծավալում է բացառապես ՀՀ մարզերում: Կազմակերպոթյունը հիմնադրվել է 2007թ.-ին 57 հայ ֆերմերների կողմից ԱՄՆ յուղդեպարտամենտի աջակցությամբ: Վերջինս կազմակերպությանը տրամադրում է տեխնիկական և ֆինանսական աջակցություն: Այժմ կազմակերպության անդամ-փայատերերի թիվը գերազանցում է 2000-ը: Բացի գյուղատնտեսական վարկերից կազմակերպությունը 2009թ.-ից տրամադրում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ՝ մինչև այժմ տրամադրելով շուրջ 100 տրակտոր և գյուղգործիք: Լիզինգի գծով ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚-ն համագործակցում է չինական YTO ընկերության, Ար-Բե հայ-բելառուսական առևտրի կենտրոնի և այլ կազմակերպությունների հետ:
01.09.2012 թ.-ի դրությամբ ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚-ի ակտիվները կազմում են ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ 777 մլն ՀՀ դրամ: