Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2012 21:45
HSBC Բանկ Հայաստանը ՙՄիջազգային ռևտրի՚ մրցանակ է շնորհել Լիա-Կ րուպ ընկերությանը
ԱրմԻնֆո. Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Չինաստանի Շանհայ քաղաքում երկուշաբթի մեկնարկած համաշխարհային ՙՄիջազգային փոխանակում՚ համաժողովին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Շանհայ ժամանած 75 առաջատար ընկերությունների թվում հայկական ՙԼԻԱ-Կ ՐՈՒՊ՚ ընկերությունը մասնակել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկի հետ նոր բիզնես կապեր ստեղծելուն, լավագույն բիզնես փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին նվիրված քառօրյա քննարկումներին: Համաժողովը, մասնավորապես, կենտրոնանալու է «Կանաչե արդյունաբերության, արտադրության և սպառողական ապրանքների ոլորտներին վերաբերող հարցերին:
ՙԼԻԱ-Կ ՐՈՒՊ՚-ը (ՙԼիա Կերամիքս՚ սանիտարական կերամիկայի և շինանյութի խանութ-սրահների ցանց) ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Չինաստանի հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն: Միջազգային առևտրում գերազանց ձեռքբերումներ գրանցելու համար ՙԼԻԱ-Կ ՐՈՒՊ՚-ը 2011 թվականին արժանացել էր ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ Առևտրի ֆինանսավորման մրցանակաբաշխության ՙՄիջազգային առևտրի մրցանակին՚:
ՙԱշխարհում Չինաստանի առևտրային ներկայացվածությունը տարեցտարի աճում է, այն իրապես դառնում է մի շուկա, որի առկա բիզնես ներուժը յուրաքանչյուր միջազգային կողմնորոշում ունեցող կազմակերպություն չի կարող հաշվի չառնել: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ընձեռում է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդներին` խթանելով Հայաստանի ընկերություններին դուրս գալ տեղական շուկայի սահմաններից և իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միտումների և հնարավորությունների վրա՚, - այս առթիվ նշեց ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ Առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը:
Էյչ-Էյս-Բի-Սի Բանկ Հայաստանի՚ Առևտրի ֆինանսավորման վարչության տեղեկություններով, ընկերությունների զգալի մասի համար հիմնական առևտրային գործընկերը հենց Չինաստանն է: Ինչպես Էյչ-Էյս-Բի-Սի Խումբը գլոբալ շուկայում`ՙԷյչ-Էյս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚ դարձավ առաջինը տեղական շուկայում, որ Չինաստանի հետ առևտրային բիզնես գործառույթներում ներգրավված իր իրավաբանական անձ հաճախորդներին հնարավորություն ընձեռեց դեպի Մայրցամաքային Չինաստան իրենց փոխանցումներն ու արտաքին առևտրի վճարումներն իրականացնել Չինական յուանով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2012 թվականի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով ու կազմել շուրջ 230 միլիոն ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ Չինաստանը Հայաստանի խոշորագույն երրորդ առևտրային գործընկերն է` 7.5 տոկոս ընդհանուր ցուցանիշում: