Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2012 16:48
Հայաստանում բյուջետային աշխատողների բուժապահովագրությունը կդառնա ոչ եկամտաբեր, գտնում է ԻՆՈ Արմենիայի ղեկավարը
ԱրմԻնֆո. Հայաստանում բյուջետային աշխատողների բուժապահովագրությունը, սոցիալական փաթեթի շրջանակներում, ապահովագրողների համար կարող է դառնալ ոչ եկամտաբեր բիզնես: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՙԻՆՈ Արմենիայ՚ ապահովագրական ընկերության ղեկավար Լևոն Ալթունյանը:
Ապահովագրողը ձեռնպահ է մնացել պրոդուկտի վնասաբերության կանխատեսումներից, նշելով սակայն, որ բյուջետային որոշ աշխատողներ մինչ օրս, որոշակի պատճառներով, չեն անցել տարեկան բժշկական հետազոտությունը: Այնուամենայնիվ, Լ.Ալթունյանը նշել է, որ ապահովագրական հատուցում ստանալու նպատակող ներկայացվող դիմումների թիվը բավականին բարձր է, սակայն, միևնույն ժամանակ, բավականին ցածր է նրանց իրազեկության մակարդակը, կապված պահովագրական հատուցում ստանալու պայմանների հետ:
Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի սկզբի դրությամբ ընկերության կողմից պահովագրված բյուջետային աշխատողների թիվը կազմել է մոտ 40 հազար: Իսկ ապահովագրկան հատուցումների ծավալը, ըստ վերջին տվյալների, հասել է 500 մլն.դրամի:
Լ.Ալթունյանը տեղեկացրել է, որ բյուջետային աշխատողների սոցիալական ապահովման ծրագրը հաջորդ տարի կառավարությունը պատրաստվում է ընդլայնել տարբեր գերատեսչությունների ևս 100 հազ.աշխատակիցներով, որոնք նախկինում ընդգրկված չեն եղել ծրագրի մեջ, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները: