Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2012 15:30
Investors Service Moody 's-ը վերանայել է Հայէկոնոմբանկի վարկանիշի կանխատեսումը` կայունից դեպի բացասական
ԱրմԻնֆո. Investors Service Moody 's-ը վերանայել է Հայէկոնոմբանկին ազգային արժույթով և օտարերկրյա արտարժույթով երկարաժամկետ ավանդների (GLC) գծով նախկինում շնորհված B1 վարկանիշի կանխատեսումը` կայունից դեպի բացասական: Investors Service Moody 's-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկանիշի կանխատեսման վերանայման վերաբերյալ որոշումն ընդունվել է սեպտեմբերի 18-ին:
Վարկանիշի հիմնավորումը. Moody 's-ի կողմից բանկի վարկանիշի փոփոխությունն արտացոլում է օպերացիոն արդյունավետության և շահութաբերության վրա բացասական աճող ճնշումը: Չնայած լավ եկամուտներին, որոնք արտացոլված են բանկի ուժեղ և աճող զուտ տոկոսային և կոմիսիոն եկամուտների կազմում, բանկի եկամտաբերությունը զգալիորեն վատթարացել է, հասնելով ներքին սահմանին, ընդ որում, վերջին չորս տարիներին մասնաճյուղերի արդիականացմանն ուղղված ներդրումների հետևանքով բանկի գործառնական եկամուռներն ավելացել են 50%: Հետևաբար, ծախսերի հարաբերակցությունը եկամուտների նկատմամբ թուլացել է, 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հասնելով 97%-ի: Առաջին կիսամյակում գործառնական ծախսերի աճը բանկի շահութաբերության 41.5 մլն.դրամ վատթարացման արդյունքում, բերեց բանկի եկամտաբերության ցուցանիշի (ROA) նվազեցման, մինչև բացասական 0.14% ¥2012-ի առաջին կիսամյակում գրանցված` դրական 0.84% ցուցանիշի փոխարեն¤:
Moody 's-ը հասկանում է, որ Հայէկոնոմբանկի մենեջմենտն իրականացնում է ծախսերի նվազեցման պլանը, գործառնական արդյունավետությունը բարձրացնելու նպտակով: Արդյունքում, բանկն ակնկալում է արդյունավետության բարձրացում, իսկ հաջորդ մի քանի եռամսյակների համար` եկամտաբերության ցուցանիշների ապահովում: Այդ պլանների իրականացման աստիճանն առանցքային գործոն կհանդիսանա վարկանիչշի ժամանակահատվածի փոփոխության համար ¥կարճաժամկետից մինչև երկարաժամկետ¤: Բանկի կապիտալիզացիան ներկայումս ընդունելի է` ընդհանուր կապիտալի հարաբերությունն ակտիվներին 2012-ի առաջին կիսամյակում կազմել է 15%: Այնուամենայնիվ, կապիտալի ներքին աճը թույլ է, իսկ եթե դա չկանգնեցվի, ապա միջնաժամկետ հեռանկարում կարող է կապիտալի արտաքին համալրման անհրաժեշտություն առաջանալ:
Ըստ Moody 's տվյալների, Հայէկոնոմբանկի ֆինանսական կայունության վարկանիշը գտնվում է ՙE+՚ (BFSR) մակարդակի վրա, որն արտացոլում է բանկի բարձր իրացվելիությունը, ակտիվների բավակնաչափ որակը և արտոնությունների սահմանափական աստիճանը:
Վարկանիշի փոփոխության հնարավորությունը (up/down). ներկայումս բանկի վարկանիշն ունի աճի սահմանափակ ներուժ, ինչը և արտացոլվել է բացասական կանխատեսման մեջ: Այնուամենայնիվ, կանխատեսման փոփոխությունը` դեպի կայուն, հնարավոր է բանկի գործառնական արդյունավետության և եկամտաբերության էական բարելավման, ինչպես նաև շուկայում նրա դիրքերի ամրապնդման պայմաններում: Հայէկոնոմբանկի վարկանիշը կարող է իջեցվել, եթե արդյունավետությունն ու եկամտաբերությունն էապես չբարելավվեն միջնաժամկետ հեռանկարում: Իսկ փոխկապակցված կողմերի վարկավորման ցանկացած աճ նույնպես կարող է բացասականորեն անդրադառնալ բանկի վարկանիշի վրա:
Ըստ Հայէկոնոմբանի տվյալների, բանկի ակտիվները 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 59.771 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 8.981 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը` 2.333 մլրդ.դրամ, ընդհանուր պարտավորությունները` 50.8 մլրդ.դրամ: 2012-ի առաջին կիսամյակը բանկը եզրափակել է 41.525 մլն.դրամ վնասով: Բանկի վարկային ներդրումները կազմել են 32.7 մլրդ.դրամ, իսկ միջբանկային վարկերի հետ միասին` 35.1 մլրդ.դրամ: Բանկի վարկային պերտֆելում տնտեսության վարկավորմանն ուղղված վարկերը կազմել են 52%, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը` ավելի քան 41%: Բանկի ժամկետային ավանդները կազմում են 18.4 մլրդ.դրամ, իսկ ցպահանջ պարտավորությունները` 15.9 մլրդ.դրամ: Մասնաճյուղերի ցանցով Հայէկնոմբանկը գտնվում է առաջատարների հնգյակում, ունենալով 39 բաժանմունք, որից 19-ը` Երևանում, 19-ը` մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում: