Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2012 15:35
Ռուբեն Վարդանյանը ռուսական մենեջերների ՙTop-1000՚ վարկանիշում
ԱրմԻնֆո. Ռուսաստանի մենեջերների Ասոցիացիան և ՙԿոմերսանտ՚ պարբերականը ներկայացրել են Ռուսաստանի մենեջերների 13-րդ տարեկան վարկանիշները: Ռուսաստանի մենեջերների ՙTop-1000՚ վարկանիշում է նաև ՙՏրոյկա Դիալոգ՚ ընկերությունների Խմբի նախագահ Ռուբեն Վարդանյանը:
Ներկայիս վարկանիշում ավելի շատ են նոր անունները, նախորդ տարվա համեմատ: Այս տարի միանգամից 4 նոր անուն է հայտնվել ցանկում` Իգոր Սեչինը, Ռուբեն Աղանբեկյանը, Միխայիլ Զադորնովը և Արկադի Նովիկովը: Առաջին երեքի հայտնվելը չի զարմացնում: Իգոր Սեչինը փոխվարչապետի պաշտոնը փոխեց ՙՌոսնեֆտ՚-ի ղեկավարի պաշտոնով և ոչ միայն գլխավորեց այդ ընկերությունը, այլ նաև պահպանեց ազդեցության լծակները: Ռուբեն Աղանբեկյանի ներկայությունը ցանկում, ով ՄՄՎԲ և ՌՏՍ բորսաների միավորումից հետո ղեկավարում էր Մոսկովյան Միավորված բորսան, նույնպես օրինաչափ է:
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է America Group ընկերության վերջնական սեփականատերը, որը Հայաստանի բանկային և խորհրդատվական շուկայում հանդիսանում է ամենագրեսիվ զարգացող ֆինանսական ընկերություներից մեկը: