Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2012 19:39
Հայաստանում շարունակվում է անկանխիկ գործառնությունների շրջանառության աճը
ԱրմԻնֆո. Հայաստանում դրամական անկանխիկ գործարքների և Ինտերնետ-վճրների շրջանառությունն այս տարվա օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 26.6%, կազմելով 475.7 մլն դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Armenian Card ընկերությունից:
Ի տարբերություն վերոնշյալ տեսակի գործարքների, քարտից քարտ դրամական փոխանցումների ծավալը դրանց բացարձակ մեծությամբ ավելացել է: Ըստ ընկերության, 2012-ի օգոստոսին քարտից քարտ փոխանցումներրի շրջանառությունը կազմել է 662 մլն դրամ, գերազանցելով տարեկան 57.9% աճ:
2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, բանկրի կողմից թողարկված ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է 920,3 հազար, գրանցելով տարեկան աճ 36.7% աճ: ործող բանկոմատների թիվը կազմել է 910, իսկ POS-տերմինալների թիվը`5673: