Հինգշաբթի, 20 Սեպտեմբերի 2012 19:47
ՀՀ ԿԲ հերթական անգամ վերանայեց 2012 թվականի տնտեսական աճի կանխատեսումը` դեպի 3.5-4.8%-ից մինչեւ 5.6-6.7% արագացում
ԱրմԻնֆո. Հայաստանի 2012 թվականի տնտեսական աճի կանխատեսումները հերթական անգամ վերանայվել են արագացման կողմը: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թվականի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ընթացիկ տարում ակնկալվում է 5.6-6.7% տնտեսական աճ, նախորդ երկու եռամսյակներում կանխատեսված` 3.5-4.8%-ի փոխարեն: Ընդ որում, տնտեսական աճի կանխատեսվող միտումները կպահպանվեն 4-5% միջակայքում: Տնտեսական աճի արագացման ավելի բրձր կանխատեսումը պայմանավորված է առաջին կիսամյակում գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում դիտվող սպասվածից բարձր ակտիվությունով, իսկ հեռնկարում` ներքին պահանջարկի վերականգնման տեմպերի արագացումով` լավատեսական ակնկլիքներով:
Ըստ աղբյուրի, 2012 թվականի հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա համեատ 90% հավանականությամբ տնտեսական աճն ակնկալվում է 3,4-7,8% միջակայքում, իսկ 30% հավանականությամբ աճը` 5,6-6,7% միջակայքում: Համեմատության համար նշենք նախկին կանխատեսումը, որի համաձայն 90% հավանականությամբ տնտեսական աճն ակնկալվում էր 0,1-6,5% միջակայքում, իսկ 30% հավանականությամբ տնտեսական աճը` 3.5-4.8% միջակայքում:
յուղատնտեսության ոլորտում աճի կանխատեսումը 2012 թվականին վերանայվել է էական արագացման կողմը, նախորդ` 3-5%-ից մինչեւ 6.5-8.5%, ինչը պայմանավորված է կլիմայական բարենպաստ պայմաններով եւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կառավարության համալիր միջոցառումներով, որոնց արդյունքում ակնկալվում է հարուստ բերք:
Ծառայությունների ոլորտում 2012 թվականին ակնկալվող աճն արագացվել է` 2,8-4,8%-ից մինչեւ 3.5-5.5%, ինչը պայմանավորված է առաջին կիսամյակի փաստացի արդյունքներով եւ ներքին պահանջարկի կանխատեսման վերանայումով, ինչը կանդրադառնա ինչպես առեւտրի շրջանառության, այնպես էլ մատուցվող ծառայությունների ծավալների վրա:
Աճի կանխատեսումներն արդյունաբերության եւ շինարարության ոլորտներում 2012 թվականին մնացել են նույնը: Այսպես, արդյունաբերական ոլորտում ակնկալվում է 8.5-10.5% աճ, հիմնականում արտահանումային հզոր ներուժ ունեցող ձեռնարկությունների հաշվին (հանքարդյունաբերություն, մետալուրգիա, սննդամթերքի արտադրություն, էներգետիկա): Իսկ շինարարության ոլորտում ակնկալվում է 2.5-4.5% աճ, ինչը պայմանավորված է էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում շինարարության ծավալների, ինչպես նաեւ ագրարային ոլորտում եւ տրանսպորտի ու կապի ոլորտներում ակնկալվող աճով: Ընդ որում, 2012 թվականի կանխատեսումը վերանայվել է դանդաղման կողմը, ինչը պայմանավորված է առաջին կիսամյակույմ շինարարութան հատվածի սպասվածից ցածր աճով: Ի դեպ, 2008-2011 թվականներին շինարարության ծավալները ռեկորդային մաքսիմումից կրճատվեցին գրեթե կիսով չափ, ինչը ձևավորեց այս ոլորտի բավականին փոքր բազա:
Ըստ ԿԲ նոր կանխատեումների, ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալները կաճեն 11-13%, իսկ 2013 թվականի առաջին կիսամյակում` 9-11%, իսկ ներմուծման ծավալները, ինչպես սպասվում է, կաճեն 7-9%, 2013 թվականի առաջին կիսամյակում դանդաղելով մինչև 2-4%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2012-ի հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով կաճի 8.3%, իսկ միայն օգոստոսին` 21%: Օգոստոսյան աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսութն ոլորտի` 84.1%, շինարարության ոլորտի` 12.3%, առևտրի ոլորտի` 4,3% տնտեսական ակտիվության աճով, իսկ արդյունաբերական արտադրության ծավալները կրճատվել են 1.7%: Բացարձակ արտահայտությամբ, առեւտրի ծավալը հունվար-օգոստոսին կազմել են 1.2 տրլն.դրամ ($ 3.1 մլրդ, տարեկան աճը` 2.8%): յուղատնտեսկան արտադրության ծավալները հունվար-օգոստոսին կազմել են 431.2 մլրդ դրամ ($ 1.1 մլրդ, տարեկան աճը` 10.8%): Շինարարության ծավալը հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 206.5 մլրդ դրամ ($ 517.3 մլն, տարեկան անկումը` 4.1%): Արդյունաբերական արտադրության ծավալները հունվար-օգոստոսին կազմել են 702,1 մլրդ դրամ ($ 1.8 մլրդ), ինչը տարեկան կտրվածքով կրճատվել է 13.2%: Արդյունաբերական արտադրության գների ինդեքսը բարձրացել է 5.3%: Բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալները հունվար-օգոստոսին կազմել է 617.7 մլրդ դրամ ($ 1.5 մլրդ), ինչը տարեկան կտրվածքով աճել է 11.5%: Արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 11.4%, մինչեւ 368,1 մլրդ դրամ ($ 921.4 մլն), իսկ ներմուծումը` 3.6%,մինչեւ 1.1 տրլն. դրամ ($ 2.7 միլիարդ):