Հինգշաբթի, 20 Սեպտեմբերի 2012 20:06
ՀՀ ԿԲ ճշգրտել է ֆիզիկական անձանց տրանսֆերտների հոսքերի աճի կանխատեսումները` 9-12%-ից մինչև 10-12%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական Բանկը աննշան չափերով ճշգրտել է ֆիզիկական անձանց տրանսֆերտների հոսքերի աճի կանխատեսումները` 9-12%-ից մինչև 10-12%: Ինչպես նշված է ՀՀ ԿԲ 2012 թվականի երրսրդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ոչ առեւտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը 2012 թվականին կաճի 10-12%, ակնկալվող 9-12%-ի փոխարեն:
2013 թվականին տրանսֆերտների զուտ ներհոսքը կդանդաղի մինչեւ 9-11%, ՌԴ տնտեսական աճի վենայման հետևանքով, ընդ որում` դեպի նվազում: Ըստ ԱՄՀ ՌԴ վերաբերյալ հունիսյան կանխատեսումների, Ռուսաստանը 2012 թվականը կեզրափակի տնտեսական 4% աճով:
Ըստ Կենտրոնական բանկի, մասնավոր տրանսֆերտների ներհոսքը Հայաստանի բանկային համակարգի միջոցով 2012 թ. I կիսամյակում կազմել է $ 664,5 մլն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.2%: Ընդ որում, մասնավոր տրանսֆերտների արտահոսքը 2012 թվականի հունվար-հունիսին տարեկան կտրվածքով աճել է 9.2%, մինչեւ $ 131.9 մլն: Արդյունքում, դեպի Հայատան տրանսֆերտների զուտ ներհոսքը 2012 թվականի հունիսի վերջին կազմել է $ 532.6 մլն, տարեկան կտրվածքով աճելով 8%: Դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի առավելագույն ծավալներն է ապահովում Ռուսաստանը` 83%, որին հաջորդում են ԱՄՆ` 5.3%, Ուկրաինան` 1.3%, Ղազախստանը`1.2%, Ֆրանսիան եւ երմանիան` 0.8%: