Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2012 16:47
2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագարկան ընկերությունների հատուցումները կրկնապատկվել են, կազմելով 14.3 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայստանի 7 ապահովագրկան ընկերություններ կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը 2012 թվականի առաջին կիսամյակում աճել է ավելի քան 2 անգամ, հուլիսի 1-ին կազմելով 5,967 մլրդ դրամ ($ 14.3 մլն): Այս հատվածում առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիան` 1.7 մլրդ դրամ, իսկ նվազագույն ցուցանիշը գրանցել է ՌԱՍԿՈ-ն` 303 մլն դրամ:
Ապահովագրական գհատուցումների ծավալում ԱՊՊԱ բաժինը կազմել է 70% կամ 4.1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 2 անգամ: Այստեղ առաջատարն է Ռսգոսստախ Արմենիան:
Բժշկական ապահովագրության գծով ապահովագրկան հատուցումները առաջին կիսամյակում կազմել են 710 մլն.դրամ (ընդհանուր հատուցումների 12%), գրանցելով տարեկան ավելի քան կրկնակի աճ: Այս հատվածում առեաջատարն է ԻՆՈ Արմենիան: ԿԱՍԿՈ ապահովագրության գծով հատուցումները կազմել են 662,6 մլն.դրամ, տարկան կտրվածքով աճելով գրեթե 2 անգամ: Այստեղ առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիան` 219,4 մլն դրամ:
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրության գծով հատուցումներն առաջին կիսամյակում կրկնապատկվել են, որտեղ առաջատարն է Նաիրի Ինշուրանսը, առաջին կիսամյակում իրականացնելով 244,6 մլն.դրամի հատուցում, կամ ապահովագրության այս տեսակի հատուցումների 98%-ը:
ույքային ապահովագրության գծով հատուցումների ընդհանուր ծավլն ռաջին կիսամյակում կազմել է 74.5 մլն.դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 20,8%: Ապահովագրությնա մյուս տեսակներով իրականացված հատուցոմների ծավալները չեն գերազանցել 50 մլն.դրամը: 2012 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից գրանցվել է 44.026 ապահովագրական պատահար: Դրանց մեծ մասը` 20937, եղել են բժշկական ապահովագրության գծով, ԱՊՊԱ գծով գրանցվել է 20.273 դեպք, ցամաքային տրանսպորտի ապահովագրության (CASCO) գծով` 1296 դեպք: Ապահովագրության մյուս տեսակներով պահովագրական պատահարներ չեն գրանցվել: