Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2012 19:38
ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցով կատարված տրանսակցիաների ծավալը մեկ տարում աճել է 6.2%, իսկ Առէկսիմբանկ ազպրոմբանկի ցանցով` մոտ 3 անգամ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցով կատարված տրանսակցիաների ծավալը մեկ տարում աճել է 6.2%, 2012 թվականի օգոստոսի վերջին կազմելով 164 մլն.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ընկերությունից, ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնով իրականացվող տրանսակցիաների ընդհանուր ծավալներում քարտային կանխիկ գործարքների ծավալը օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 5.7%, մինչև 156,1 մլն դրամ, իսկ անկանխիկ քարտային գործարքների ծավալը` 15.1%, մինչև 8 մլն.սրամ:
Իսկ Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ-ի պրոցեսիգային կենտրոնով կատարվծ քարտային տրանսակցիաների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 3 անգամ, հասնելով 149,4 մլն դրամի, այդ թվում, կանխիկ գործարքների ծավալը կազմել է 132.9 մլն դրամ, գրանցլով տարեկան 2.6 անգամյա աճ, իսկ անկանխիկ գործարքների ծավալը` 16.5 մլն դրամ, տարեկան գրեթե 3 անգամյա աճ: