Երեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2012 19:24
Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակում
ԱրմԻնֆո. Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի է ունեցել ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 3րդ թողարկումի տեղաբաշխումª 500 մլն ՀՀ դրամ ծավալով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477,084,616.89 ՀՀ դրամ, պահանաջարկը` 755,217,511.45 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.5533 %, իսկ կտրման եկամտաբերությունըª 9.755%:
Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն իսկ երրորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) տեղաբաշխվեց Բորսայում 24.11.2011թ., այնուհետև թույլատրվեց առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ 24.05.2012թ. մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի երկորդ թողարկումը (NMCCB2) թույլատրվել է առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում 18.06.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 06.12.2012թ.:
Հիշեցնենք, որ ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ն որպես վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:
Նշենք, որ ներկայումս բորսայում շրջանառվում է կորպորատիվ պարտատոմսերի երկու թողարկումներ` Արարտբանկի պարտատոմսերի 4-րդ տրանշը, որի մարումը տեղի կունենա 2013 թվականի հուլիսի 7-ին, եւ ՙՇեն Կոնցեռն՚ ընկերության 5-րդ տրանշը, որի մարումը տեղի կունենա 2012 թվականի հոկտեմբերին: