Երեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2012 20:39
Բանկային քարտերն սկսել են մասսայականություն վայելել Հայաստանի կենսաթոշակառուների շրջանում
ԱրմԻնֆո. Բանկային քարտերն սկսել են մասսայականություն վայելել Հայաստանի կենսաթոշակառուների շրջանում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, տարեսկզբից քարտերից օգտվող կենսաթոշակառուների թիվն ավելացել է մեկ երրորդով`17346-ից մինչեւ 23088:
Հիշեցնենք, որ սկսած 2011 թվականից կենսաթոշակառուները կարող են իրենց կենսաթոշակներն ստանալ բանկային քարտերով, ընդ որում, ինքնուրույն ընտրելով բանկը: Այս նորամուծությունը հանդիսանում է կառավարության կողմից նախաձեռնված կենսաթոշակային բարեփոխումների բաղադրիչը եւ կոչված է լուծելու հսկայական հերթերի պրոբլեմը: Ծրագրին մասնակցում են 12 առեւտրային բանկեր: Այս ոլորտում առաջատարներն են` ՎՏԲ-Հայաստան Բանկը, Հայէկոնոմբանկը, Արդշինինվեստբանկը և Յունիբանկը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական Տեղեկագրի, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ թողարկված կենսաթոշակային քարտերի թիվը հասել է 70 հազարի, կիսամյակում աճելով 40%, իսկ տարեկան կտրվածքով` 2 անգամ: Կենսաթոշակային քարտերի ընդհանուր ծավալներում ArCa քարտերը կազմում են 43% կամ 30 հազար քարտ, Visa քարտերը` 33.5 հազար, իսկ MasterCard համակարգի քարտերը` ավելի քան 6 հազար քարտ: