Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2012 20:24
Ուշադրության կենտրոնում ֆինանսական ռիսկերի կառավարումն է
ԱրմԻնֆո. Վաղը Երևանում տեղի կունենա միջոցառում, որը նվիրված կլինի Հայաստանի ֆինանսական շուկայի ռիսկերի կառավարմանը: Միջոցառման կազմակերպիչներն են` IAB Centre, Հայաստանի Բանկերի Միությունը եւ Ռիսկերի կառավարման ոլորտի մասնագետների Միավորված Ասոցիացիան (GARP-Global Association of Risk Professionals). Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, միջոցառման ընթացքում կքնարկվեն գործառնական ռիսկերի կառավարմանը, ռիսկերի դասակարգմանը, ինչպես նաեւ ռիսկերի գնահատման ոլորտում մասնագետների դերին եւ պարտականություններն վերաբերվող հարցեր: Զեկույցով հանդես կգան GARP գործադիր տնօրեն Ալիստեր րեհեմը, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Հայաստանի Բանկերի Միության նախագահ Աշոտ Օսիպյանը, IFC ներկայացուցիչ Վարդան եւորգյանը եւ LAB Centre-ի հիմնադիր-գործադիր տնօրեն Արաքսյա Մելքոնյանը: