Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2012 13:52
Հոկտեմբերին Յունիբանկը կգործարկի շարժական կոմերցիայի ծառայությունը
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի կեսերին Յունիբանկը կգործարկի Mobile Commerce ծառայությունը: Այս մասին այսօր ԱրմԻնֆո գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը:
Մ.Հակոբյանը ճշգրտել է, որ Mobile Commerce ծառայությունը ենթադրում է բջջային հեռախոսների միջոցով բանկային հաշիվների կառավարում, ապրանքների ու ծառայությունների, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարների իրականացում: Նա նաև ընդգծել է, որ նոր ծառայությունը համապատասխանում է անվտանգության միջազգային բոլոր ստանդարտներին, ոչնչով չզիջելով ամերիկյան նույնանուն ծառայությանը:
Նա տեղեկացրել է, որ Mobile Commerce ծառայությունը կարող է տեղադրվել սմարթֆոնների վրա, որոնք գործում են Android, IOS, իսկ հետագայում նաեւ Windows օպերացիոն համակարգերով: Առաջին մի քանի ամիսներին Mobile Commerce ծառայությունը կլինի անվճար, իսկ հետագայում բանկի կողմից կսահմանվի սիմվոլիկ վճար, ամսական մոտ 100 դրամի չափով: Նրանք, ովքեր սմարթֆոններ չունեն, կարող են աբոնենտային ծառայության ամսավճարով հեռախոսներ ստանալ,նշել է Մ.Հակոբյանը: