Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2012 18:41
2012 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է կրկնապտկել զուտ շահույթը, մինչեւ 10 մլն.դոլար
ԱրմԻնֆո. 2012 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է կրկնապտկել զուտ շահույթը, մինչեւ 10 մլն.դոլար:
Այս մասին այսօր ՎՏԲ 24-ի նախագահ-վարչության նահագահ Միխայիլ Զադորնովի մասնակցությամբ ՎՏԲ խմբի ¥Երևան, Կիև, Ալմա - Աթա¤ ղեկավարների հետ ընթացող վիդեո ասուլիսի ընթացքում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի եւ Բանկի տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի ուսեւը: Նա հիշեցրել է, որ 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 5 մլն.դոլար:
Նա նաեւ հաղորդել է, որ 2015 թվականին բանկը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր գործունեությունը մանրածախ վարկավորման հատվածում, որտեղ մտադիր է բանկի բաժինը հասցնել 20%-ի` ներկայիս 14%-ի փոխարեն: Նա նշել է, որ այս հատվածում բանկի ցուցանիշներն առաջին կիսամյակում կազմել են 50 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 50% աճ: ուսեւը նշել է նաեւ, որ աճի նման տեմպերը մտադիր են պահպանել նաեւ հաջորդ տարում:
Ինչ վերաբերվում է մանրածախի տոկոսադրույքներին, ապա բանկիրը նշել է, որ առաջիկայում դրանք չեն նվազի, սակայն էապես չեն էլ բարձրանա: Նա հավելել է, որ Հայաստանի որոշ բանկեր արդեն բարձրացրել են ֆիզիկական անձանց վարկավորման տոկոսադրույքները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առեւտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակված շահույթը կազմել է 12 մլրդ.դրամ կամ 28.7 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 12%, իսկ տարսկզբից` 20%: Բանկի վարկային ընդհանուր ներդրումները կիսամյակի ավարտին կազմել են 151.5 մլրդ.դրամ կամ 362.5 մլն.դոլար: Ֆիզիկական անձանց վարկավորման բժինը կազմել է վարկային պորտֆելի 40%-ը:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանում գործում է 2004 թվականից: Բանկի մասնաճյուղերի ցանցը կազմված է 68 բաժանմունքից, որոնց մեծ մասը գտնվում է Հայաստանի մարզերում: