Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2012 14:37
ՙԱնելիք Բանկի՚` ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է շուրջ 23 %-ով` մոտենալով 23 մլրդ ՀՀ դրամ սահմանագծին
ԱրմԻնֆո: ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն 2012 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ներգրավել է մոտ 8,2 մլրդ ՀՀ դրամի նոր ավանդ ավելի քան 3000 ավանդատուներից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, սույն թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 4,2 մլրդ ՀՀ դրամով` շուրջ 23 %-ով, մոտենալով 23 մլրդ ՀՀ դրամ սահմանագծին, իսկ ավանդատուների թիվը` 17%-ով:
ՙԱմփոփելով 8 ամսվա արդյունքները` կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավականին մեծ աճ, որը բնակչության վստահությունը բնորոշող հիմնական ինդիկատորն է: Նման աճը պայմանավորված է Բանկի բոլոր ավանդատեսակների գծով գումարային աճով և, մասնավորապես, 2012 թվականին ներդրված նոր ՙՓոխարկային՚, ՙԿայուն՚ ավանդատեսակներով՚, - նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ գլխամասային բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ այանե Մալխասյանը:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած ՙՀայաստանի բանկերի ռենքինգի՚ տվյալներով, ՙԱնելիք Բանկի՚ ընդհանուր վարկային ներդրումներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին կազմել են 45 մլրդ դրամ, որոնք կիսամյակի ընթացքում ավելացել են 10,2 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 25,8 տոկոսով: