Երկուշաբթի, 1 Հոկտեմբերի 2012 16:19
Բակո Սահակյան. ՀՀ բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում
ԱրմԻնֆո: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայաստանի բանկային համակարգի պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության բանկերը շոշափելի դերակատարություն ունեն Արցախի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչը դրական է ազդում հանրապետության առաջընթացի վրա:Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: