Երկուշաբթի, 1 Հոկտեմբերի 2012 21:58
HSBC Բանկ Հայաստանում նոր գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել`Թիես Քլմենցը
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանի նոր ղեկավարի պաշտոնում է նշանակվել Թիես Քլեմանցը (Thies Clemenz), որը փոխարինեց արդեն 2.5 տարի աշխատած` Աստրիդ Քլիֆորդին: Հայաստանում Բանկի գործունեությունից ի վեր (1996) սա տնօրենի ութերորդ փոփոխությունն է: Նոր տնօրենն ունի 14 տարվա բանկային փորձ, մասնավորապես, բանկային կարիերան սկսել է Deutsche Bank-ում, զբաղեցնելով ղեկավար պաշտոններ, այնուհետեւ աշխատել է HSBC Խմբի եվրոպական մասնաճյուղերում: HSBC Բանկ Հայաստան է եկել HSBC-Լյուքսեմբուրգից:
ՙԵս ամեն ինչ կանեմ Բանկի դինամիկ զարգացումը շարունակելու ուղղությամբ, որն իմ ղեկավարության ներքո կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը, դրան համահունչ ներկայացնլով ֆինանսական ծառայությունները, ներդրումներ կատարելով ինովացիոն եւ հեռանկարային նախագծերում, ինչպես նաեւ իրականացնելով առեւտրի ֆինանսավորում եւ այլն՚,-իր նշանակման պաշտոնական արարողութւյան ժամանակ հայտարարել է նա:
Արարողությանը ներկա էին ՀՀ Կենտրոնական բանկի, բանկերի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ երմանիայի դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բանկի հաճախորդներ:
Նշենք, որ HSBC-Բանկ Հայաստանի գործունեության օրվանի ի վեր նրա ակտիվներն աճել են` 5 մլն.դոլարից հասնելով մինչեւ 480 մլն.դոլար: Բանկի հաճախորդային բազան կազմված է ավելի քան 35 հազար ֆիզիկական եւ 5 հազար իրավաբանական անձանցից: Բանկի վարկային պորտֆելի շուրջ 83%-ը կազմում են իրավաբանական անձանց տրամադրված վարկերը`103 մլրդ դրամ, առաջին կիսամյակում աճելով 17%: Առեւտրի ֆինանսավորման շուկայում HSBC Բանկ Հայաստանի բաժինը կազմում է 38%, ընդ որում, հուլիսի 1-ին, Բանկի հաշվեկշռի այդ հոդվածի մնացորդը կազմել է 10 մլրդ դրամ, գրանցելով կիսամյակային 27% աճ: HSBC Բանկ Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքերը նաեւ զուտ շահույթի գծով, որը 2012-ի առաջին կիսամյակում կազմել է 3.5 մլրդ դրամ, գրանցելով տարեկան 28% աճ: