Երեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2012 11:01
Հայաստանի դրամական բազան օգոստոսին աճել է 0.6 տոկոսով, իսկ դրամային պարտադիր պահուստները` 5 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան օգոստոսին աճել է 0.6% ¥3.552 դրամով¤, սեպտեմբերի 1-ին կազմելով 604.6 մլրդ.դրամ կամ 1.5 մլրդ.դոլար: Ըտ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից, տարեկան կտրվածքով րամական բազան ավելացել է 3.6%:
Դրամական բազայի կազմում ՀՀ ԿԲ-ից դուրս կանխիկ միջոցների ծավալը 2012 թվականի օգոստոսին աճել է 1%, սեպտեմբերի 1-ին կազմելով 400.6 մլրդ.դրամ ¥դրամական բազայի 66.2%-ը¤, գրանցելով տարեկան 11.3% աճ:
Դրամական ընդհանուր բազայի կազմում դրամային պարտադիր պահուստների տեսակարար կշիռը կազմել է 24.1% կամ 146 մլրդ.դրամ, օգոստոսին աճելով 5%, իսկ տարեկան կտրվածքով` 38%: Իսկ արտարժութային պարտադիր պահուստների ծավալը կազմել է 7.9% կամ 48.1 մլրդ.դրամ, օգոստոսին աճելով 21.8%, իսկ տարեկան կտրվածքով` 54.9%:
Աղբյուրի համաձայն, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորեցված միջոցների¤ օգոստոսին աճել է 3.6%, մինչեւ 384.4 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 19.2%: Ներքին ակտիվների չափերը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 4.4%, սեպտեմբերի 1-ին կազմելով 220.2 մլրդ.դրամ, իսկ տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 2 անգամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջները գրանցվել են 89.4 մլրդ.դրամի մինուսային մակարդակի վրա, ամսական 1.9% խորացումով և տարեկան 10.7% կրճատումով: Բանկերի հանդեպ պահանջներն օգոստոսին կրճատվել են 6.6%, մինչեւ 120 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 29.9% աճ: Դրանց կազմում ռեպո-գործարքների ծավալը ամսկան կտրվածքով կրճատվել է 10.5%, իսկ տարեկան կտրվածքով աճել է 2.5 անգամ, մինչեւ 34.5 մլրդ.դրամ: