Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2012 13:51
Հոկտեմբերի 10-ին Յունիբանկը ձեռնամուխ կլինի Visa չիպային քարտերի թողարկմանը
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 10-ին Յունիբանկը ձեռնամուխ կլինի Visa չիպային քարտերի թողարկմանը: Այդ նպատակով բանկը սեփական պրոցեսինգային կենտրոնի շրջանակներում կիրականացնի չիպային քարտերի սերթիֆիկացման ընթացակարգերը: Այս մասին այսօր ԱրմԻնֆո գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը:
Ըստ Մ.Հակոբյանի, ընթաքցիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված ակտիվ քարտերի քանակն անցել է 117 հազարից, տարեսկզբից աճելով 34.4%: Թողարկված քարտերի ընդհանուր քանակով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ քարտերի թողարկման տեմպերով` առաջին տեղը: Քարտերի ընդհանուր ծավլներում Visa քարտերը կազմում են 62 հազար, ArCa քարտերը` 55 հազար: Մինչև տարեվերջ բանկը նախատեսում է թողարկված քարտերի քանակը հասցնել 150 հազարի, ինչպես նաեւ ավելացնել POS-թերմինալների թիվը` 437-ից մինչև 530, իսկ բանկոմատների թիվը` 87-ից մինչև 95: Բանկի կողմից թողարկված քարտերի ընդհանուր կազմում վարկային քարտերը կազմում են 80%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական Տեղեկագրի, Յունիբանկը շարունակում է մնալ քարտային նախագծերի ակտիվ նախաձեռնողներից եւ պահանջվածներից մեկը: Յունիբանկի ակտիվ քարտերի ընդհանուր ծավալներում աշխատավարձային քարտերը հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 35%, գրանցելով տարեկան 55% աճ: Կենսաթոշակային նախագծի մեկնարկից ի վեր, մինչև 2012-ի ապրիլի 1-ը, բանկը հասցրեց թողարկել 5 հազար կնսաթոշակային ArCa քարտ ¥4 տեղ¤, գրանցելով կիսամյակային 50% աճ: Քարտերի ընդհանուր ծավալների տարեկան աճը բանկն պահովեց ArCa քարտերի զգալի աճի շնորհիվ: POS-թերմինալների քանակով բանկն զբաղեցնում է 3-րդ տեղը շուկայում, իսկ բանկոմատների քանակով` 5-րդ տեղը: Տարեկան կտրվածքով բանկը տեղադրել է 14 նոր բանկոմատ: Հայաստանի 21 բանկերից չիպային քարտեր են թողարկում արդեն 10-ից ավելի բանկեր, եւ այդ ցանկը գնալով աճում է, քանի որ 2011 թվականից չիպային տեխնոլոգիաներն սկսեցին գերակշռել, կապված անվտանգության միջազգային չափանիշների եւ մեգառեգուլյատորի պահանջների հետ: Այն փաստը, որ ոչ բոլոր բանկերն են անցել չիպային քարտերին, պայմանավորված է տեխնոլոգիկան գործընթացներին անցման դանդաղ տեմպերով: