Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2012 19:17
ՎՏԲ24 Խումբն ակտիվորեն մաքրում է պորտֆելը ՙպրոբլեմային՚ վարկերից
ԱրմԻնֆո. ՎՏԲ24 խումբն էապես բարելավել է վարկային պորտֆելի որակը, այդ թվում` պրոբլեմային վարկերի ՙհին՚ պորտֆելի վաճառքի շնորհիվ: Այս մասին այսօր հայտարարել է ՎՏԲ 24-ի նախագահ-վարչության նահագահ Միխայիլ Զադորնովը, ՎՏԲ խմբի ¥Երևան, Կիև, Ալմա - Աթա¤ ղեկավարների հետ ընթացող վիդեո ասուլիսի ընթացքում: Նա տեղեկացրել է, որ 2012 թվականի առաջին կիսամյակում բանկն արդեն վաճառել է 3 մլրդ.ռուբլու պորտֆել: Բանակցություններ են ընթանում նաեւ 4-5 մլրդ. ռուբլու ՙվատ՚ վարկերի պորտֆելի վաճառքի ուղղությամբ:
Նա նշել է, որ ներկայումս, վատ վարկերից խուսափելու նպատակով, բանկը որոշել է դադարեցնել արտարժույթով վարկերի տրամադրումը: ՙՄենք հիփոթեքային վարկեր արտարժույթով չենք տրամադրում, արտարժույթով վարկեր չենք տրամադրում նաեւ փոքր բիզնսին, դրանով իսկ խուսափելով արտարժութային կամ վարկային ռիսկերից՚,-տեղեկացրել է Զադորնովը:
Նա տեղեկացրել է, որ Խումբը ճգնաժամային 2 տարիների ընթացքում մշակել է պրոբլեմային պարտքերի հսկայական ծավալներ: Օրինակ, Ռուսաստանում, ասել է նա, վատ վարկերի ծավալները 2012 թվականի 8 ամիսներին կրճատվել են 15-20%, կազմելով վարկային պորտֆելի 5%-ը: Իսկ 2010-2002 թվականին այս ցուցանշը չէր անցնում 2%-ից: Բանկիրը նշել է, որ նույն իրավիճակն է տիրում նաեւ ՎՏԲ-ի դուստր կառույցներում, այդ թվում նաեւ Հայաստանում: